image
Հրատապ լուրեր:

Կանադայի կառավարությունն աջակցելու է պատերազմի փախստականներին, այդ թվում` հայերին

Կանադայի կառավարությունն աջակցելու է պատերազմի փախստականներին, այդ թվում` հայերին

Կանադայի վարչապետ, Պահպանողական կուսակցության առաջնորդ Սթիվեն Հարփերը իր ընտանիքի հետ  ընդունել է  Տորոնտոյում հանգրվանած սիրիահայ  մի փախստական մի ընտանիքի, տեղեկացնում է Հայ-կանադական պահպանողական ընկերակցության (Armenian Canadian Conservative Association) ֆեյսբուքյան էջը: Վարչապետը  տեղեկացրել է, որ  կանադական պահպանողական կառավարությունը  9 միլիոն դոլար արժողությամբ  ծրագիր է մշակել՝ աջակցելու Մերձավոր Արեւելքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից   հալածանքների  եւ խոշտանգումների ենթարկված կրոնական փոքրամասնություններին, այդ թվում՝ հայերին: 

Սիրիահայ Լեւոն Դանայանի ընտանիքն իր հերթին  Կանադայի  վարչապետին է փոխանցել շնորհակալական բացիկ`  ի նշան երախտագիտության: