Կանադայի վարչապետ, Պահպանողական կուսակցության առաջնորդ Սթիվեն Հարփերը իր ընտանիքի հետ ընդունել է Տորոնտոյում հանգրվանած սիրիահայ մի փախստական մի ընտանիքի, տեղեկացնում է Հայ-կանադական պահպանողական ընկերակցության (Armenian Canadian Conservative Association) ֆեյսբուքյան էջը: Վարչապետը տեղեկացրել է, որ կանադական պահպանողական կառավարությունը 9 միլիոն դոլար արժողությամբ ծրագիր է մշակել՝ աջակցելու Մերձավոր Արեւելքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից հալածանքների եւ խոշտանգումների ենթարկված կրոնական փոքրամասնություններին, այդ թվում՝ հայերին:
Սիրիահայ Լեւոն Դանայանի ընտանիքն իր հերթին Կանադայի վարչապետին է փոխանցել շնորհակալական բացիկ` ի նշան երախտագիտության: