image

Իրաքում հակաթուրքական ցույցեր են. հայկական համայնքը ձեռնպահ է

Իրաքում հակաթուրքական ցույցեր են. հայկական համայնքը ձեռնպահ է

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում շարունակվում են հակաթուրքական ցույցերը: Հարյուրավոր մարդիկ փողոց են դուրս եկել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Իրաքի հյուսիսում  թուրքական զինուժ է տեղեկայվել: Մի քանի հարյուր հոգուց բաղկացած թուրքական զինուժի մուտքը` երկիր, տեղի է ունեցել առանց Իրաքի իշխանությունների արտոնության: Բաղդադում հակաթուրքական ցույցերի ժամանակ վառել են Թուրքիայի դրոշը` նշելով, որ թուրքական զորքերի մուտքը` Իրաք, հարված  է երկրի ինքնիշխանությանը և պահանջել են անհապաղ հեռանալ Իրաքի հողից: 

Ինչպես «Արեւելքին» հայտնեց Բաղդադում ապրող մեր հայրենակիցներից մեկը, Իրաքի հայկական համայնքը հետևում է իրադարձություններին` առանց մասնակցելու երկրում ծայր առած հակաթուրքական ցույցերին:

«Մենք Թուրքիայի դեմ ամեն տարի ապրիլին ցույցեր անում ենք, բայց այս անգամ համայնքը ձեռնպահ է: Այն, ինչի մասին մենք խոսում էինք 100 տարի շարունակ, իրաքցիները նոր են զգում իրենց մաշկի վրա»,-նշեց մեր զրուցակիցը: Ըստ նրա, հնարավոր է Իրաքն առաջիկայում փակի Թուրքիայի հետ հաղորդակցության ուղիները և արգելք դնի թուրքական ապրանքների վրա: