image

Ինչպես հայն ամուսնացավ Կանադայի լեռնային Քրի ցեղապետի աղջկա հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինչպես հայն ամուսնացավ Կանադայի լեռնային Քրի ցեղապետի աղջկա հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կանադայում ապրող բնիկ ժողովուրդներից է Քրի լեռնային ցեղախումբը, որին, պարզվում է, հայի արյուն կա խառնված: Անցյալ ամիս, Կանադայի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տեր Աբգար եպս. Հովակիմյանը,  դիվանապետ Լեւոն Իսախանյանի ընկերակցությամբ եւ Քրի ցեղապետ Ռեյնհարդ Ռոանի հրավերով, այցելել է Ալբերտա նահանգում գտնվող Քրի ցեղի  ճամբարը՝ եւս մեկ անգամ ճանաչելով տեղաբնիկ Ազգերի ավանդական տարածքային պատկանելիությունը:  Կանադահայոց թեմի առաջնորդը երախտագիտություն է հայտնել բնիկ ցեղախմբին՝ կանադահայության՝ Կանադայում ապրելու ապրելու առիթ ընծայելու համար  եւ ներկա է եղել ցեղի  Արեւի Պար ավանդական արարողությանը: Այցի կազմակերպմանը աջակցել է նաեւ հայերի  Զորթյան ընտանիքը: Զորթյան ընտանիքից Ցեղասպանությունից փրկվել է ընդամենը մի հոգի, որն էլ, մեկ դար առաջ, հաստատվելով Հյուսիսային Ամերիկայում, ամուսնացել է Քրի ցեղապետերից մեկի դստեր հետ: 

Այսօր Զորթյան ընտանիքի անդամների մի մասն ապրում է Քալիֆորնայում, մյուս մասը՝ կանադական Ալբերտայի Ռոքի լեռներում մաս է կազմում Քրի ցեղախմբին: Քրի ցեղախմբին ձուլված հայերը ցեղի ավանդույթների հետ պահպանում են նաեւ հայկականը: Նրանք, օրինակ, իրենց երեխաներին հիմնականում հայկական անուն են տալիս: 

Կանադայի հայոց թեմի առաջնորդի այցի մասին մանրամասն՝ տեսանյութում եւ լուսանկարներում.