Լուսադեմին մոլորակի բնակչության մեծ մասը հնարավորություն է ունեցել տեսնելու բնության առեղծվածային երևույթներից մեկը` Լուսնի կարմրումը, որի կարմիր գույնն առաջանում է լիալուսնի և Լուսնի խավարման երևույթների համընկնման ժամանակ, երբ Երկրի ստվերն ընկնում է դրա վրա: Ապացուցված է, որ Երկիր մոլորակի ստվերն ունի կարմրավուն երանգ, ուստի երբ այն ընկնում է Լուսնի վրա, վերջինս փոխում է իր գույնը: Այդ պատճառով էլ միայն մեկ բացառիկ այդ պահի համար Լուսինը կոչվում է «արյունոտ:
Լրատվական միջազգային կայքերը հրապարակում են աշխարհի տարբեր անկուններում այս լուսադեմին երեւացած Լուսնի լուսանկարները: Իսկ թե ինչպես է այն երեւացել Երեւանում, որսացել է Hieroglyph Studio-ի հիմնադիր տնօրեն, լուսանկարիչ Դավիթ Այվազյանը: Նա այսօր լուսադեմին Ծիծեռնակաբերդի մոտակայքում թիրախավորվել եւ սպասել է աշխարհի ամենահազվագույտ երեւույթներից մեկի երեւալուն: Ինչպես «Արեւելքին» հայտնեց լուսանկարիչը, 6:09-ին լուսինն արդեն անցել էր ամպերի հետեւը, սակայն իրեն հաջողվել է որսալ կարմրավուն լուսնի լուսանկարները: Ամբողջովին «Արյունոտ սուպերլուսին», ինչպես նախօրոք տեղեկացրել էր ՆԱՍԱ-ն, տեսել են ԱՄՆ-ի, Աֆրիկայի, Եվրոպայի, նաև՝ Ռուսաստանի եվրոպական հատվածի բնակիչները:
