ՀՅԴ-ի կազմակերպած ռադիոտոնի միջոցով Արցախի համար հավաքվել է 274,770$
Քիչ առաջ Բեյրութում ավարտվել է «Վանա ձայն» ռադիոկայանի միջոցով ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի կազմակերպած «Զորակցենք Արցախին» խորագրով ռադիոտոնը: Ինչպես տեղեկացանք Բեյրութից, ռադիոտոնի միջոցով հավաքվել է 274,770$: