image

Հովիկ Էթիեմեզյանը մարդասիրական առաքելություն է իրականացնում.Դևիդ Քեմերոնը սեղմել է նրա ձեռքը

Հովիկ Էթիեմեզյանը մարդասիրական առաքելություն է իրականացնում.Դևիդ Քեմերոնը սեղմել է նրա ձեռքը

Հորդանանում  գտնվող «Ալ Զահթարի»  գաղթակայանի   պատասխանատուն հայ է` ծագումով Լիբանանից Հովիկ Էթիեմեզյանը,  տեղեկանում ենք արաբական մամուլից: «Ալ Զահթարին» համարվում է  աշխարհի ամենամեծ գաղթակայանը, ուր  Սիրիայի պատերազմից հետո  հազարավոր սիրիացի փախստականներ են հանգրվանել:  Օրերս գաղթակայան էր այցելել  Մեծ Բրիտանիայի վարչապետ  Դևիդ Քեմերոնը. արաբական կայքերի հաղորդմամբ, վարչապետն   ընդունել է տարածաշրջանում   ՄԱԿ-ի մարդասիրական առաքելություն   իրականացնողներին եւ  գաղթակայանի գլխավոր պատասխանատու  Հովիկ  Էթիեմեզեանին, ով համարվում է Արեւելքում ՄԱԿ-ի` փախստականների հարցերով զբաղվող կարեւոր դեմքերից մեկը:  Մեծ Բրիտանիայի վարչապետը ծանոթացել է Հովիկ Էթիեմեզեանի մարդասիրական հարուստ գործունեությանը եւ շնորհակալություն է հայտնել նրան: Հորդանանից բացի Հովիկ Էթիեմեզյանը մարդասիրական առաքելություններ է ստանձնել նաեւ աֆրիկյան երկրներում` Թունիսում եւ այլուր: Նա, ինչպես հաղորդում է արաբական կայքը, իր առաքելությունն է համարում մարդասիրությունը եւ դժվար իրավիճակներում մարդկանց օգնելը:     

Հովիկ Էթիեմեզյանի հետ «Արեւելքի» հարցազրույցը` հորդանանյան գաղթակայանի մասին, կհրապարակենք ավելի ուշ: