Եւրոպայի Հայերի Համագումարի նախաձեռնությամբ այսօր Գերմանիայի Դույսբուրգ ավանում տեղի է ունենալու հայության հիմնահարցերին նվիրված գիտահետազոտական խորհրդաժողով՝ «Հայությունը ցեղասպանության 100-րդ տարելիցի ավարտին» ընդհանուր խորագրով, ուր քննարկվելու են հետևյալ թեմաները.
- Ցեղասպանություն և պահանջատիրություն,
-Հայկական պահանջատիրությունը, Արևմտյան Հայաստանը և միջազգային օրենքը,
-Հայոց ցեղասպանության 100-տարելիցի առիթով, անցյալ մեկ տարվա ընթացքում իրականացված աշխատանքները, նրա քաղաքական գնահատականը և ապագա գործունեության հեռանկարները,
- Հայաստանի Հանրապետության իրավիճակը և նրա զարգացման հեռանկարները,
- Արցախի հիմնահարցի լուծման ընթացքը եւ հեռանկարները,
- Սփյուռք, սահմանումներ, խնդիրներ, հեռանկար,
- Միջին Արեւելքի հայկական համայնքների դրությունը,
- Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ներկա վիճակը և ներդաշնակ գործունեության համար անհրաժեշտ փոփոխությունները,
- Տարածաշրջանային զարգացումները եւ մեր անելիքները,
- Թուրքիան եւ տարածաշրջանային զարգացումները,
-Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքը 21-դարում եւ փոքրամասնությունների հանդեպ վարած նրա քաղաքականությունը,
Յուրաքանչյուր նիստի ավարտին քննարկման են դրվելու ներկայացված հարցերը, և եզրափակիչ քննարկումից հետո լինելու է բանաձեւերի ընդունում:
Խորհրդաժողովի ընթացքում զեկուցումներ են լինելու Գերմանիայի և Ռուսաստանի ու նաև համառոտ կերպով եվրոպական մյուս երկրների հայկական համայնքների մասին:
Խորհրդաժողովին զեկուցումներով հանդես են գալու Եվրոպայի տարբեր երկրներից՝ Հայաստանից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից ու Թուրքիայից այցելած պատվիրակներ: Մի քանի երկրներից կզեկուցեն նաև ինտերնետային կապի միջոցով:
Եւրոպայի Հայերու Համագումար
Տեղեկատվական բաժանմունք