Իսպանական մամուլն անդրադարձել է Իսպանիայի Տոլեդո պատմական քաղաքի Արքեպիսկոպոս Բրաուլիո Ռոդրիգեսի օրհնությամբ և ներկայությամբ տեղի ունեցած «Մշակութային ցեղասպանություն» լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողությանը: Այն ներկայացված է Տոլեդոյի արքեպիսկոպոսարանի ցուցադրությունների սրահում և կշարունակվի մինչ սեպտեմբերի վերջ, որից հետո կտեղափոխվի Տալավերա դե լա Ռեյնա, ուր հայոց մշակութային ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 15: