militum-christi.livejournal.com-ում լուսանկարներ են հրապարակվել, որոնցում արտացոլվում է սիրիահայերի մասնակցությունը՝ պատերազմին, հայկական դրոշներով, անմոռուկով և այլ հայկական խորհրդանիշներով: Լուսանկարները վերնագրված են «Հայերի ինքնապաշտպանությունը Սիրիայում»: Ալ Հասաքեում կռվող Միքայելը հայկական դրոշն է փակցրել զենքին, մեկ այլ նկարում հայկական դրոշը մեքենայի վրա հայ զինվորները մեկնում են կռվի դաշտ, նրանք հայկական դրոշից վզկապ են կրում նաև հանգստի ժամերին: Լուսանկարներում երևում են նաև Sutoro Police-ի անդամները:
Ավելի վաղ «Արևելքը» տեղեկացրել էր, որ նմանատիպ ինքնապաշտպանական ջոկատներ են կազմել նաև Իրաքյան Քուրդիստանի հայաբնակ Հավրեսք գյուղի բնակիչները:
Լուսանկարները՝ Սիրիայից, իսկ ստորև ներկայացված է նաև ավելի վաղ Իրաքի Քուրդիստանի հայերի ինքնապաշտպանության մասին տեսանյութը:

Միքայելը՝ Ալ Հասաքիից



Հայերը՝ Իրաքի Հավրեսքում