image

Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կինը՝ Իրինան շնորհավորել է դստեր՝ Ասպրամի ծննդյան տարեդարձը

Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կինը՝ Իրինան շնորհավորել է դստեր՝ Ասպրամի ծննդյան տարեդարձը

   Իրինա Բարսեղյան-Կրպեյան

 

«Ես ու Թաթուլն անհամբեր սպասում էինք քո ծննդյանը, ու չգիտեինք, թե ով է լույս աշխարհ գալու: Իհարկե, հայրդ համոզված էր, որ տղա է ունենալու, այն էլ՝ զույգ: Վերջին միտքը գրեթե բոլորն ունեին: 
Ու ծնվեցիր դու… Արցախյան շարժման երկրորդ տարեդարձի խորհրդանշական օրը …
Աչքերիս առջև է հայրիկի ուրախությունից փայլող հայացքը՝ Նոր Նորքի ծննդատան բակում կանգնած, ծաղկեփունջը ձեռքին, առաջին անգամ քեզ գիրկն առնելու հուզմունքն ու երջանկության արցունքները…

…Երբ բարուրդ պարզեց Արտին լեռանն ու երդվեց, երբ ռազմաշունչ երգերով փորձում էր քեզ քնեցնել ու զարմանում էր, որ քնելու փոխարեն ձայնդ գլուխդ էիր գցում… ձեր առաջին ու միակ լուսանկարի օրն ու վերջին անգամ ինձ ու քեզ հրաժեշտ տալը…



Ասպրա՛մ ջան, շնորհավորում եմ ծննդյանդ տարեդարձը: Հայրդ հպարտ կլիներ քեզնով…
Հիշում եմ քո բոլոր չարաճճիությունները, «սպանիչ» հումորդ, երբ ծիծաղից անհնար է  «չվատանալ»: Կարոտել եմ քեզ:
Մաղթում եմ քեզ առողջություն, սեր, հաջողություններ: Թող որ ամեն քայլափոխի հանդիպես բարի, ազնիվ, պարկեշտ մարդկանց: Սիրում եմ քեզ»: