image

Հալեպահայությունը սպասում է Գառնիկ Սարգսյանին (տեսանյութ)

Հալեպահայությունը սպասում է Գառնիկ Սարգսյանին (տեսանյութ)

Դեկտեմբերի 10-ին Հալեպում ելույթ է ունենալու սփյուռքահայ ճանաչված երգիչ, ազգային-հեղափոխական երգերի կատարող, ՀՅԴ անդամ Գառնիկ Սարգսյանը: Այս տեղեկությունը ստացանք Հալեպից, որտեղ անհամբերությամբ են սպասում սփյուռքահայ ամենահայտնի երգչին: Երգիչը որոշել է իր ելույթով ոգեշնչել պատերազմ ապրող հայությանը: Հալեպահայ երգիչը բնակվում է ԱՄՆ-ում, հայտնի է ոչ միայն իր երաժշտական, այլև` հեղափոխական գործունեությամբ: 1982 թվականին նա դատապարտվել  և ազատազրկվել է Ֆիլադելֆիայի թուրքական հյուպատոսության պայթեցման դավադրությանը մասնակցելու  համար:

Գառնիկ Սարգսյանի ելույթը Հալեպում, ինչպես տեղեկացրին «Արեւելքին», կազմակերպել է ՀՅԴ Սիրիայի  երիտասարդական կառույցը: Սիրիայում նշվում է ՀՅԴ 125-ամյակը: Երգչի համերգը նախատեսված է այդ շրջանակներում: