RepatArmenia հիմնադրամի «TRANSNATION» շարքի հաջորդ ֆիլմը նվիրված է Լիբանանին։ Աննա Բարսեղյանի և Ստեֆան Քրիստենսենի վավերագրական ֆիլմի շնորհիվ մենք կծանոթանանք Այնճարի և Բեյրութի հայկական համայնքներին։
2005-ից 2007 թվականներին նկարահանված ֆիլմում պրոֆեսորները, պատմաբանները, քաղաքապետերը և թատրոնի ռեժիսորները քննարկում են «Առասպելական Հայաստանի» կամ «գետոյի» կենսակերպը, կապվածությունն անցյալին և սփյուռքի ստեղծագործ ուժը։
Կինոդիտումը տեղի կունենա «Ականաթում» մարտի 24-ին՝ ժամը 19:00-ին, ինչին կհետևի քննարկում Բեյրութում՝ Բուրջ-Համուդում ծնված և Երևանում բնակվող լրագրող, բանաստեղծ Սագո Արեանի հետ։ Սագո Արեանն Arevelk.am-ի գլխավոր խմբագիրն է, թղթակցում է նաև Hetq.am կայքին (Երևան) «Ժամանակ» օրաթերթին (Ստամբուլ), «Armenian Weekly» շաբաթաթերթին և մի շարք այլ պարբերականների։
Ֆիլմի լեզուն՝ հայերեն/ֆրանսերեն, անգլերեն ենթագրերով