Այսօր տեղի է ունեցել «Եւրատեսիլի 2016-ի» Հայաստանի մասնակից Իվետա Մուկուչյանի երգի և տեսահոլովակի պրեմիերան:
Երգը ներկայացնելուց Իվետա Մուկուչյանը արտահայտել է իր զգացողությունները.
«LoveWave-ը երգ է զգացմունքի մասին, որը կարող է ստեղծել եւ ոչնչացնել, հզորացնել եւ թուլացնել, բաժանել եւ ամբողջացնել: Զգացմունք, որը չի ճանաչում տարածություն եւ ժամանակ: Օվկիանոսի նման անկանխատեսելի, ալիքի նման հզոր զգացմունք, որի համար արժի պայքարել... սեր: Շնորհակալություն Հանրային հեռուստաընկերության ողջ թիմին, երգի հեղինակներին՝ Լիլիթ եւ Լեւոն Նավասարդյաններին, Սթեֆանի Քրաթչֆիլդին, տեսահոլովակի նկարահանման համար` “Blacksheep communications” ընկերությանը, հագուստի համար՝ KIVERA NAYNOMIS-ին, իհարկե մեդիադաշտին եւ իմ ունկնդիրներին: Մեր ճանապարհը սկսված է: Եկեք այն անցնեք միասին եւ տարածենք սիրո ալիքը ամբողջ Եվրոպայում»: