image

Երեւանի աւագանիի ընտրութիւններուն մասնակցած է ընտրել իրաւունք ունեցողներու 43.65 առ հարիւրը

Երեւանի աւագանիի ընտրութիւններուն  մասնակցած է  ընտրել իրաւունք  ունեցողներու  43.65 առ հարիւրը

Ժամը 20:00-ի դրութեամբ Երեւանի աւագանիի արտահերթ ընտրութիւններուն քուէարկելու իրաւունք ունեցող 848.343 քաղաքացիներէն ընտրութեան մասնակցած է  370  323  քաղաքացի կամ ընտրողներու 43.65 տոկոսը:

 

Այս մասին յայտնած է Կեդրոնական ընտրական յանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչեան՝ ներկայացնելով քուէարկութեան մասնակցած ընտրողներու թիւի վերաբերեալ տեղեկութիւններ: Ան նշած է, որ այս տեղեկութիւնները նախնական են:

 

Այսպիսով, Աջափնեակ վարչական շրջանի մէջ քուէարկելու իրաւունք ունեցող քաղաքացիներու թիւը 85192 է, որոնցմէ քուէարկութեան արդէն մասնակցած են 38 878 -ը կամ 45.64 տոկոսը,

 

Աւան վարչական շրջանի մէջ ընտրելու իրաւունք ունի 39 994 քաղաքացի, քուէարկութեան մասնակցած է 18 593 -ը (46.49 տոկոս),

 

Արաբկիր վարչական շրջանի մէջ ընտրելու իրաւունք ունի 97932 քաղաքացի, ընտրութեան մասնակցած է 42 465-ը (43.36 տոկոս),

 

Դաւթաշէն վարչական շրջանի մէջ ընտրելու իրաւունք ունի 32 741 քաղաքացի, ընտրութեան մասնակցած է 15 361 -ը (46.92 տոկոս),

 

Էրեբունի վարչական շրջանի մէջ ընտրելու իրաւունք ունի 94 069 քաղաքացի, ընտրութեան մասնակցած է 37 983 ը (40.38 տոկոս),

 

Կեդրոն վարչական շրջանի մէջ ընտրելու իրաւունք ունի 96 476 քաղաքացի, ընտրութեան մասնակցած է 41 318 -ը (42.83 տոկոս),

 

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մէջ ընտրելու իրաւունք ունի 108 804 քաղաքացի, ընտրութեան մասնակցած է 45 935 -ը (42.22 տոկոս),

 

Նոր Նորք վարչական շրջանի մէջ ընտրելու իրաւունք ունի 101 124 քաղաքացի, ընտրութեան մասնակցած է 45 017-ը ( 44.52 տոկոս),

 

Նորք-Մարաշ վարչական շրջանի մէջ ընտրելու իրաւունք ունի 10 868 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 5 109-ը (47.01 տոկոս),

 

Նուպարաշէն վարչական շրջանի մէջ ընտրելու իրաւունք ունի 8 301 քաղաքացի, ընտրութեան մասնակցած է 3 767 -ը (45,38 տոկոս), 

 

Շէնգաւիթ վարչական շրջանը ընտրելու իրաւունք ունի 113.850 քաղաքացի, ընտրութեան մասնակցած է 50 644 -ը (44, 48 տոկոս), 

 

Քանաքեռ-Զէյթուն վարչական շրջանը ընտրելու իրաւունք ունի 58 992 քաղաքացի, ընտրութեան մասնակցած է է 25 253 -ը (42,81 տոկոս):

 

Աղբիւրը՝ «թերթ.ամ»