«Այսօր 44-օրեայ հացադուլից յետոյ քրէակատարողական հիմնարկում մահացաւ լրագրող Մհեր Եղիազարեանը: Նշում են, սակայն, որ նա 10 օր արդէն հացադուլից դուրս էր եկել»,- այս մասին ֆէյսպուքեան իր էջին գրած է ԱԺ ԲՀԿ խմբակցութեան պատգամաւոր Նայիրա Զոհրապեանը։
«Որպէս մարդու իրաւունքների եւ հանրային հարցերի մշտական յանձնաժոովի նախագահ, պահանջում եմ պարզաբանում արդարադատութեան նախարարից եւ դատարանից` ինչո՞ւ չբաւարարուեց իմ, որպէս պատգամաւորի, անմիջապէս Մհերի կալանաւորումից յետոյ ներկայացրած միջնորդութիւնը` փոխելու լրագրողի խափանման միջոցը: Եւ դեռ քանի՞ մարդ պէտք է մահանայ, որպէսզի հասկանանք, որ այսպէս շարունակել չի կարելի: Ուղղակի չի կարելի»: