image

Ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանը 250.000 ԱՄՆ դոլարի օգնություն կտրամադրի Հայաստանի կառավարությանը

Ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանը 250.000 ԱՄՆ դոլարի օգնություն կտրամադրի Հայաստանի կառավարությանը

Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանը 250.000 ԱՄՆ դոլարի օգնություն կտրամադրի Հայաստանի կառավարությանը` կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այս մասին հայտնում է Զվարթնոց օդանավակայանի ֆեյսբուքյան էջը:

Էդուարդո Էռնեկյանը արգենտինահայ գործարար է,  համարվում է Լատինական Ամերիկայի ամենահաջող ձեռներեցներից մեկը:  Նրա ընկերությունները զբաղվում են ենթակառուցվածքային գործունեությամբ, գյուղատնտեսությամբ, էներգետիկայով, մանրածախ առևտրով և բանկային գործունեությամբ: 

Էռնեկյանի հսկողության տակ են գտնվում 49 օդանավակայաններ տարբեր երկրներում՝ այդ թվում Արգենտինայում,  Իտալիայում,  Հայաստանում,  Էկվադորում, Պերուում, Բրազիլիայում,  Ուրուգվայում և այլ երկրներում: