23.09c Երեվան
  • Արևմտահայերեն
  • Արևելահայերեն
  • Արևմտ․
  • Արևել․
ուրբ, սպտ 11
logo
logo
  • Արևելք
  • Հայաստան
  • Արաբական Աշխարհ
  • Հոդված
  • Հարցազրույց
  • Խապրիկ
  • Մեր Մասին
  • Բլոգ
  • ✕
  • Արխիվ
    • Արևելք
    • Հայաստան
    • Արաբական Աշխարհ
    • Հոդված
    • Հարցազրույց
    • Խապրիկ
    • Բլոգ
image
Հրատապ լուրեր:

Սուրիոյ մէջ Շուէտի նորանշանակ Դեսպանը այցելեց Ազգային Առաջնորդարան

Պոլսոյ երիտասարդութեան նոր յաջողութիւնը․ Փառէն Մեծատուր՝ Այթհովընի համալսարան անցաւ

Ամերիկեան Մամուլը Հայաստանը Կը Ներկայացնէ Որպէս Այցելելու Արժանի երեւելի Ուղղութիւն

Կաթողիկոսի եւ 6 եպիսկոպոսներու գործով նիստը՝ 18 սեպտեմբերին

Մոսկուա կը սպասէ․ Հայաստան–Ռուսաստան՝ նոր էջի՞, թէ՞ բաժանումի շեմին

Ռաֆֆի Ջանեցեան - Տղամարդու Առողջութիւն, Բժշկութիւն, Հայկական Կարծրատիպեր | Եկէք Անկեղծ Խօսինք #69

Նոր բացայայտում՝ Հին Խնձորեսկի Անապատ եկեղեցւոյ մէջ

Վարդան Մամիկոնեան՝ Միջազգային «պասքեթպոլ Առանց Սահմաններու» Ճամբարի Մարզիչներու Կազմի անդամ

Haigazian University and Samford University Celebrate First Graduates of Advanced Diploma in Social Work

Նիւ Եորքի Սուրբ Խաչ եկեղեցւոյ արշաւը ի նպաստ կարիքաւորներուն

  • Գլխավոր
  • Ատրպէյճանի մէջ հայ գերիներու թիւը շատ աւելի է քան ատրպէյճանեան իշխանութիւններու ներկայացուցածը. Արման Թաթոյեան
  • 124
  • 27/02/2021

Ատրպէյճանի մէջ հայ գերիներու թիւը շատ աւելի է քան ատրպէյճանեան իշխանութիւններու ներկայացուցածը. Արման Թաթոյեան

Ատրպէյճանի մէջ հայ գերիներու թիւը շատ աւելի է քան ատրպէյճանեան իշխանութիւններու ներկայացուցածը. Արման Թաթոյեան

Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների նկատմամբ քրեական հետապնդման ընթացակարգեր նախաձեռնելը, նրանց կալանավորելն ու առավել ևս նրանց «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ» կոչելը միջազգային մարդասիրական իրավունքի ու առհասարակ մարդու իրավունքների միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նա մասնավորապես նշել է․

«Երեկ՝ 2021թ. փետրվարի 26-ին Ադրբեջանի նախագահը հայտարարել է. «Մենք հակաահաբեկչական միջոցառում իրականացրեցինք և արդյունքում 60-ից ավել ահաբեկիչ ձերբակալվեց: Նրանց հիմա անվանում են ռազմագերի: Մենք կարծում ենք, որ դա հարցի աղավաղում է, որովհետև պատերազմի ավարտից 20 օր հետո ռազմագերի չի կարող լինել: Մենք բոլոր ռազմագերիներին վերադարձրել ենք: Մենք նրանց վերադարձրել ենք նախքան իրենք մեզ մեր գերիներին կվերադարձնեին: Իսկ այս մարդիկ ռազմագերի չեն, ահաբեկիչ են, դիվերսանտ են»:

1. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ վճռականորեն  արձանագրում է, որ Ադրբեջանում պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք կարգավիճակով գերիներ են: 

Բոլոր զինծառայողներն Արցախում են գտնվել՝ իրենց սահմանադրական պարտականությունը կատարելու համար, նրանք Արցախում տարել են զինվորական իրավական ծառայություն:

2. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հավաքագրած հավաստի ապացույցները հաստատում են, որ գերեվարված անձանց թիվն ավելի շատ է, քան ադրբեջանական իշխանությունները հաստատել են: Դա վերաբերում է նաև մինչև մեկ խմբով թվով 44 գերիների վերադարձին:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է բազմաթիվ դեպքեր, երբ չնայած տեսանյութերով ու այլ ապացույցներով հաստատվող դեպքերին՝ ադրբեջանական իշխանության մարմինները մերժում են անձանց գտնվելու փաստն իրենց մոտ կամ ձգձգում են հաստատման գործընթացը:

3. Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների նկատմամբ քրեական հետապնդման ընթացակարգեր նախաձեռնելը, նրանց կալանավորելն ու առավել ևս նրանց «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ» կոչելը միջազգային մարդասիրական իրավունքի ու առհասարակ մարդու իրավունքների միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ են:

Իրենց զինվորական իրավական ծառայությունն իրականացնելու համար նրանք չեն կարող որևէ տեսակի քրեական հետապնդման ենթարկվել կամ կալանավորվել՝ որպես պատիժ:

Այս պնդումը հատկապես բխում է 1949 թվականի Ժնևի երրորդ կոնվենցիայի պահանջներից:

Ադրբեջանական իշխանությունները նախ արհեստականորեն ձգձգում էին հայկական կողմի գերիների վերադարձը, իսկ այնուհետև սկսեցին նենգափոխել և չարաշահել իրավական գործընթացները և ուղիղ տեքստով հայտարարել, որ Ադրբեջանում պահվում են միայն «ահաբեկիչներն ու դիվերսանտները»: 

Միջազգային մարդասիրական իրավունքն արգելում է նման վերաբերմունքը: Դա ակնհայտորեն պարունակում է պատերազմական հանցագործության հատկանիշներ:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը նաև հարկ է համարում հատուկ ընդգծել, որ հետպատերազմական գործընթացում մարդու իրավունքների կամ մարդասիրական հարցերը, այդ թվում՝ գերիների ազատ արձակումն ու վերադարձը պետք է ապահովվի ռազմական գործողությունների դադարից անմիջապես հետո և դրանք պետք է զերծ պահվեն քաղաքական գործընթացներից:

Այս արգելքը գործում է ցանկացած պարագայում՝ միջազգային իրավունքում, անկախ կոնկրետ հակամարտությունների վերաբերող փաստաթղթերում ամրագրված լինելուց:

4. Բացարձակ անընդունելի է Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, թե պատերազմի ավարտից 20 օր հետո ռազմագերի չի կարող լինել՝ այդպիսով գերիներին անվանելով «դիվերսանտ» կամ ահաբեկիչ կարող է լինել միայն:

Անթույլատրելի է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը մեկնաբանել այնպես, իբր դրա գործողությունը տարածվում է միայն այդ հայտարարության ստորագրումից առաջ առկա իրավիճակի վրա:

Նախ, թե՛ նոյեմբերի 9-ի հայտարարությունից առաջ, թե՛ դրանից հետո ու հիմա էլ գործ ունենք ընթացող (չավարտված) զինված հակամարտության հետ. այս կանոնն ուղղակիորեն բխում է միջազգային մարդասիրական իրավունքի պահանջներից:

Դրանից բացի, Ադրբեջանի նախագահի հայտարարությունն ուղղակիորեն հակասում է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերի մտադրություններին ու այդ հայտարարության

կիրառության պրակտիկային:

Մասնավորապես, այդ հայտարարության 8-րդ կետի պահանջի հիման վրա Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ Ադրբեջանին է փոխանցել Արցախում հանցանքներ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների սպանություն կատարած և դատապարտված երկու անձի: Ադրբեջանը նույն սկզբունքով Հայաստանին է փոխանցել այդ երկրում ֆորմալ դատապարտված հայերի:

Հայաստանն ու Ադրբեջանը փոխանցել են նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո գերեվարված անձանց ևս:

Այնպես որ նշված հայտարարությունը պետք է կիրառվի ինչպես նոյեմբերի 9-ից առաջ, այնպես էլ դրանից հետո բոլոր իրավիճակների նկատմամբ. այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմական գործողությունների հետևանքներով պայմանավորված՝ առկա է մարդու իրավունքների պաշտպանության ու մարդասիրական գործընթացի օբյեկտիվ անհրաժեշտություն:

Ուստի, սկզբունքորեն անթույլատրելի է գերիների առկայությունը եռակողմ հայտարարության սոսկ ամսաթվով պայմանավորելը: Եվս մեկ անգամ հստակ շեշտում եմ, որ, անկախ գերեվարվելու ամսաթվից, Ադրբեջանում պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք գերիներ են իրենց կարգավիճակով:

5. Գերիների ազատ արձակման հարցի բացարձակ հրատապությունը պետք է դիտարկել նաև Ադրբեջանում հայատյացության քաղաքականության համատեքստում, ինչը բազմիցս հաստատվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի՝ օբյեկտիվ ապացույցների հիման վրա հրապարակած զեկույցներով:

6. Ուստի, բացարձակ դատապարտելի է, որ Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների ազատ արձակման ու վերադարձի հարցն ակնհայտ քաղաքականացվում է, իսկ իրավական գործընթացները նենգափոխվում են ու ենթարկվում չարաշահման:

Այս ամենը կոպտորեն խախտում է մարդասիրական գործընթացն ու մարդու իրավունքները երաշխավորող միջազգային պահանջները: Ուստի, նրանք առանց որևէ նախապայմանի պետք է ազատ արձակվեն և անվտանգ վերադարձվեն Հայաստան:

7.  Ուստի, հրավիրում եմ միջազգային հանրության ու հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցների ուշադրությունն Ադրբեջանի նախագահի նշված հայտարարության վրա՝ բացառելու համար մարդասիրական գործընթացի որևէ խախտում, ապահովելու համար այդ գործընթացի խիստ համապատասխանությունը մարդու իրավունքների միջազգային պահանջներին»:

 

Միացիր մեզ Տելեգրամում

Սեղմել այստեղ

Միացիր մեզ Յութուբում

Սեղմել այստեղ

Միացիր մեզ Տելեգրամում

Միացիր մեզ Յութուբում

Առնչվող լուրեր

  • 19/07/2021

Լեռնային Ղարաբաղ. Ատրպէյճանեան շարասիւնը...

15/07/2021

Իշխանութիւններուն համար պարգեւավճարի հար...

15/07/2021

Ո՛չ ատրպէյճանեան լոլիկին

14/07/2021

Գերիներու հարցը առանցքային. Փաշինեան-Պլի...

Կիսվել

Ամենաընթերցված

Օր Շաբաթ Ամիս Բոլորը
Haigazian University and Samford University Celebrate First Graduates of Advanced Diploma in Social Work
11/09/2026

Haigazian University and Samford Univers...

Նիւ Եորքի Սուրբ Խաչ եկեղեցւոյ արշաւը ի նպաստ կարիքաւորներուն
11/09/2026

Նիւ Եորքի Սուրբ Խաչ եկեղեցւոյ արշաւը ի ն...

Մոսկուա կը սպասէ․ Հայաստան–Ռուսաստան՝ նոր էջի՞, թէ՞ բաժանումի շեմին
11/09/2026

Մոսկուա կը սպասէ․ Հայաստան–Ռուսաստան՝ նո...

Պոլսոյ երիտասարդութեան նոր յաջողութիւնը․ Փառէն Մեծատուր՝ Այթհովընի համալսարան  անցաւ
11/09/2026

Պոլսոյ երիտասարդութեան նոր յաջողութիւնը․...

 Սուրիոյ մէջ Շուէտի նորանշանակ Դեսպանը այցելեց Ազգային Առաջնորդարան
11/09/2026

Սուրիոյ մէջ Շուէտի նորանշանակ Դեսպանը ա...

Ռաֆֆի Ջանեցեան - Տղամարդու Առողջութիւն, Բժշկութիւն, Հայկական Կարծրատիպեր | Եկէք Անկեղծ Խօսինք #69
11/09/2026

Ռաֆֆի Ջանեցեան - Տղամարդու Առողջութիւն,...

Վարդան Մամիկոնեան՝ Միջազգային «պասքեթպոլ Առանց Սահմաններու» Ճամբարի Մարզիչներու Կազմի  անդամ
11/09/2026

Վարդան Մամիկոնեան՝ Միջազգային «պասքեթպոլ...

Ամերիկեան Մամուլը Հայաստանը Կը Ներկայացնէ Որպէս Այցելելու Արժանի  երեւելի Ուղղութիւն
11/09/2026

Ամերիկեան Մամուլը Հայաստանը Կը Ներկայացն...

Պոլսահայ վարժարաններու ներկան եւ մայրենի լեզուի ուսուցման հիմնախնդիրները
06/09/2026

Պոլսահայ վարժարաններու ներկան եւ մայրենի...

Փարիզի սրտին մէջ՝ հայկական մշակոյթի մեծ տօնը
08/09/2026

Փարիզի սրտին մէջ՝ հայկական մշակոյթի մեծ...

Լենա Գարայեան-Րագուպեան. Ջանադրութեան, ազնուութեան, համեստութեան, նուիրուածութեան ու ծառայութեան աննկուն ջատագովը. Գրեց՝ Պարոյր Յ. Աղպաշեան
10/09/2026

Լենա Գարայեան-Րագուպեան. Ջանադրութեան, ա...

 Պոլիս. Տիանա Ալթունի կորուստին մասին. Այն ձայնը, որ յանկարծ լռեց…
06/09/2026

Պոլիս. Տիանա Ալթունի կորուստին մասին. Ա...

«Ես այստեղ միակ հայն եմ մնացած»․ Ամուտայի վերջին հայուն վկայութիւնը
05/09/2026

«Ես այստեղ միակ հայն եմ մնացած»․ Ամուտայ...

Խմբագրական «Մասիս»ի. TRIPP-ը ընթացքի մէջ է, իսկ Հայաստանի ինքնիշխանութիւնը պաշտպանուած
06/09/2026

Խմբագրական «Մասիս»ի. TRIPP-ը ընթացքի մէջ...

Եկեղեցի, Իշխանություն, Ի՞նչ Է Թաքցնում Պատմությունը «Անկեղծ Զրույց»| Արա Սանճեան
06/09/2026

Եկեղեցի, Իշխանություն, Ի՞նչ Է Թաքցնում Պ...

Համակ կեանք, աշխատանքի ու ծառայութեան տիպար՝ Սոնիա Կարմիրեան-Զաւզաւաթճեանի յիշատակին. Գրեց՝ Պարոյր Յ. Աղպաշեան
05/09/2026

Համակ կեանք, աշխատանքի ու ծառայութեան տի...

«Ամուտայի մէջ ես միակ հայն եմ մնացած». Գէորգ Մուշեղեան
07/09/2026

«Ամուտայի մէջ ես միակ հայն եմ մնացած». Գ...

Կաթողիկոսի գործով դատախազը  ազատուած է աշխատանքէն
06/09/2026

Կաթողիկոսի գործով դատախազը ազատուած է ա...

Վարդան Գապաքեան․ Այնճարի մէկ լոյսը մարեցաւ, բայց հետքը կը շարունակէ ապրիլ…
14/08/2026

Վարդան Գապաքեան․ Այնճարի մէկ լոյսը մարեց...

 Մահացած է Աւետիս (Աւօ) Քէշիշեանը. Հանգուցեալը եղբայրն է Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին
24/08/2026

Մահացած է Աւետիս (Աւօ) Քէշիշեանը. Հանգո...

Ռուսաստանն Այլևս Ուժ Չունի․ Փաշինյանի Հաջորդ Քայլը....«Անկեղծ Զրույց» | Էդվարդ Անտինյան
15/08/2026

Ռուսաստանն Այլևս Ուժ Չունի․ Փաշինյանի Հա...

Լեւոն Աֆէյեան - Յաջողութեան Գաղտնիք, Գանատահայութիւն Եւ Հայու Ինքնութիւն | Եկէք Անկեղծ Խօսինք #66
13/08/2026

Լեւոն Աֆէյեան - Յաջողութեան Գաղտնիք, Գան...

  Հալէպէն մինչեւ Ամերիկա․ բժշկութեան առաքելութիւնը շարունակող Հուրի Մասրելեանն ու Պերճ Ատամը
18/08/2026

Հալէպէն մինչեւ Ամերիկա․ բժշկութեան առա...

«Հըզպալլա» դէմ արտայայտուած է Լիբանանի մէջ մահապատիժի օրէնքի վերացման
12/08/2026

«Հըզպալլա» դէմ արտայայտուած է Լիբանանի մ...

Պաշշար Ասատի մերձաւոր՝ Ուասիմ Ասատը դատապարտուած է մահապատիժի
18/08/2026

Պաշշար Ասատի մերձաւոր՝ Ուասիմ Ասատը դատա...

Հորմոզի նեղուց. Ապու Տապիի պատկանող  երկու նաւեր յարձակման ենթարկուած
14/08/2026

Հորմոզի նեղուց. Ապու Տապիի պատկանող երկ...

Ասատեան վարչակարգի նախկին Միւֆթին՝ ցմահ բանտարկութեան. Հասսունը դատապարտուեցաւ մարդկութեան դէմ յանցագործութիւններու համար
25/08/2026

Ասատեան վարչակարգի նախկին Միւֆթին՝ ցմահ...

“Cultural Heritage and Under-Resourced Languages in the Age of AI” by Dr. Khatchig Mouradian
16/08/2026

“Cultural Heritage and Under-Resourced L...

«Կ'ուզեմ գիտնալ՝ ինչո՞ւ զոհուեցաւ դուստրս...». Ճէսիքա Պէզճեանի պատմութիւնը
04/08/2021

«Կ'ուզեմ գիտնալ՝ ինչո՞ւ զոհուեցաւ դուստր...

Մահացած է հալէպահայ Հուրի Օղուլեան Սաֆարը
23/07/2021

Մահացած է հալէպահայ Հուրի Օղուլեան Սաֆար...

 «Ամէն օր կը յիշենք  պայթումի առաջին վայրկեանները...»
04/08/2021

«Ամէն օր կը յիշենք պայթումի առաջին վայ...

Էրտողանի Հսկայական Մզկիթը Ուաշինկթընի Մօտակայքը` Տրովադայի Ձի Է Թուրքիոյ Շահերուն Համար
05/08/2021

Էրտողանի Հսկայական Մզկիթը Ուաշինկթընի Մօ...

Բիթլիս. Հայ երեխաները՝ տիկնիկներով. 1914 թ.
06/03/2023

Բիթլիս. Հայ երեխաները՝ տիկնիկներով. 1914...

Մշեցի երգչուհի Աճին, որից Կոմիտասը երգեր է գրառել
26/04/2022

Մշեցի երգչուհի Աճին, որից Կոմիտասը երգեր...

Զորավար Անդրանիկի հարսանեկան լուսանկարը
14/01/2023

Զորավար Անդրանիկի հարսանեկան լուսանկարը

Քեսաբի վերջին հովիվը՝ Չուլպազը
17/03/2022

Քեսաբի վերջին հովիվը՝ Չուլպազը

Նոբելյան մրցանակակիրը հայկական մանթի է պատրաստում. Լուսանկար
27/01/2022

Նոբելյան մրցանակակիրը հայկական մանթի է պ...

Բեթղեհեմի Կաթի քարայրը
17/01/2022

Բեթղեհեմի Կաթի քարայրը

Լուրեր

Կիրակնօրեայ ընթերցումներ (7)
  • 19/07/2021

Կիրակնօրեայ ընթերցումներ (7)

Հոդված
Ալեն Սիմոնեան Խորհրդարանի նախագա՞հ
  • 19/07/2021

Ալեն Սիմոնեան Խորհրդարանի նախագա՞հ

Հայաստան
 Հրատապ. «Ալ Սատըր» քաղաքին մէջ պայթում.Կան զոհեր
  • 19/07/2021

Հրատապ. «Ալ Սատըր» քաղաքին մէջ պայթում....

Արևելք Արաբական Աշխարհ
Քոչարեան հրաժարեցաւ իր մանտաթէն
  • 19/07/2021

Քոչարեան հրաժարեցաւ իր մանտաթէն

Հայաստան
Ալիեւ դէպի Մոսկուա
  • 19/07/2021

Ալիեւ դէպի Մոսկուա

Խապրիկ
Մեծ երաշխիքը մեր միասնակամ ըլլալն  է. Տօքթ. Վաչէ Վասիլեան
  • 19/07/2021

Մեծ երաշխիքը մեր միասնակամ ըլլալն է. Տօ...

Արևելք
Կոմսի եւ Սիլվա Կապուտիկեանի հանդիպումը Պէյրութի մէջ
  • 19/07/2021

Կոմսի եւ Սիլվա Կապուտիկեանի հանդիպումը Պ...

Լուսանկար և պատմություն
Հայ մարզիկները դէպի Ողիմպիական խաղեր
  • 19/07/2021

Հայ մարզիկները դէպի Ողիմպիական խաղեր

Խապրիկ
Վահագն Մելիքեանը հանուեցաւ իր պաշտօնէն
  • 19/07/2021

Վահագն Մելիքեանը հանուեցաւ իր պաշտօնէն

Հայաստան
 Վերջին ժամ. Երասխի  համայնքապետը վիրաւորուած
  • 20/07/2021

Վերջին ժամ. Երասխի համայնքապետը վիրաւո...

Հայաստան

© 2015-2026 arevelk.am «Արեւելք» լրատուականէն մէջբերումներու յղումը կատարելը պարտադիր է (www.arevelk.am): Կայքին մէջ տեղ գտած նիւթերը անպայման չէ, որ կը ներկայացնեն խմբագրութեան տեսակէտները: Գովազդներու բովանդակութեան համար կայքը պատասխանատուութիւն չի կրեր:

  • Հեռ՝ 077-556870
  • Էլ. փոստ՝ Arevelk1@gmail.com
  • Գովազդի համար զանգահարել`077-556870
Բեյբի Շոփ