Մեղրաքամի այս շրջանում մեղրագործները հայտարարել են, որ աշխարհի ամենաթանկ մեղրը քամվում է Թուրքիայում եւ ստացվում է Արդվին նահանգի ծաղիկներից: Այդ մասին հաղորդում է Barev Today-ը: Մեղրը կոչվում է էլֆիական եւ ստացվում է ոչ սովորական պայմաններում` 1800 մետր խորության վրա:
Հայ մեղվապահները կարծում են, որ գինը բարձրացված է արհեստականորեն, եւ Հայաստանի անարատ մեղրը նույնպես իր որակով չի զիջում էլֆիականին: Հայաստանում այս տարի մեղրի 1 կգ-ն արժե 4000 դրամ: