image
Հրատապ լուրեր:

Արսելի գաղթականները դեպի Ջարաբլո՞ւս.

Արսելի գաղթականները դեպի Ջարաբլո՞ւս.

Լիբանանյան   Բեքա   շրջանի մոտակայքում գտնվող Արսել ավանի    սիրիացի փախստականները  կարող են       Սիրիա   փոխադրվել: Այս  մասին այսօր տեղեկացրել է  լիբանանյան «Ալ Ժումհուրիյա»  պարբերականը, որը նաեւ    հայտնում է, որ     փախստականների վերաբերյալ  այդ ծրագիրը  մշակվել է  Սիրիայի  ընդդիմության  տարբեր թեւերի կողմից:

 

Նաեւ հաղորդվում է, որ Լիբանանի  կառավարությունը տվել է  իր նախնական   համաձայնությունը     ու ներկա  պահին   սիրիացի ընդդիմադիրները     կարեւոր բանակցություններ են վարում  Անկարայի հետ:

 

 Ըստ աղբյուրի տվյալների՝    նպատակ  կա սիրիացի գաղթականներին  փոխադրել    Սիրիայի բանակի տիրապետությունից դուրս գնվող  շրջաններ,   հատկապես     Սիրիա-Թուրքիա սահմանային գոտիներում  գտնվող    շրջաններ:

 

 Նշենք,  որ     ավելի   «Արեւելքը»  արաբական  աղբյուրներից տեղեկանալով հայտնել էր  Սիրիայի  սահմանային  շրջաններում  թուրքական   ավաններ   հիմնելու Անկարայի մտադրության  եւ ձեռնարկած  քայլերի մասին:

 

 

 

     Նշենք, որ Արսելը  եւ նրա    լեռնային  հատվածները համարվում են ահաբեկչական   խմբավորումների կենտրոններ եւ  անցյալ    շաբաթ լիբանանյան  բանակի ստորաբաժանումները   կարողացել  էին          նախահարձակ  գործողություն իրականցնելով  կարեւոր   հարված  տալ ահաբեկիչներին:

 

 

 Ձերբակալվել   են     400-ի չափ       սիրիացիներ, որոնց մեջ   կան   ահաբեկչական      խմբավորումների  հետ համագործացություն       ունեցած   տասնյակ  մեղադրյալներ: