Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանն այս օրերին գտնվում է Հռոմում, որտեղ մասնակցում է Հայ Կաթողիկէ Եկեղեցու մնայուն սինոդոսի աշխատանքներին և հանդիպումներ ունենում տարբեր եկեղեցական պաշտոնյաների հետ, քննարկում Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի առաջնորդությանը վերաբերող հարցեր, ծրագրեր:
Մարտի 6-ին Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը Սբ. Պատարագ է մատուցել Հռոմի Լևոնյան վարժարանի Նիկողայոս Թոլենտինացու եկեղեցում: Սրբազան Հոր քարոզը armenianchurchco.com-ին է տրամադրել Telepace Armenia հեռուստաընկերությունը: