image
Հրատապ լուրեր:

Արևմտահայերենի դասընթացներ Երևանում` 6-14 տարեկան երեխաների համար

Արևմտահայերենի դասընթացներ Երևանում` 6-14 տարեկան երեխաների համար

«ՀԱԼԷՊ» կազմակերպությունը և «Ծիլ» արվեստի կենտրոնը  հրավիրում են 6-14 տարեկան երեխաներին՝ մասնակցելու արևմտահայերենի կիրակնօրյա դասընթացներին։

Առաջինը հանդիպումը տեղի կունենա  փետրվարի 7-ին, ժամը 11։00-ին «ՀԱԼԷՊ» կազմակերպության նոր կենտրոնում՝ Վարդանանց 8 Ա հասցեում։

Ինչպես «Արևելքին»  հայտնեցին այս նախաձեռնության հեղինակները, «Ծիլ»  արվեստանոցի նպատակն է արդի հայերենի երկու  գրական ճյուղերից մեկի՝ արևմտահայերենի բանավոր և գրավոր կենսունակության ապահովումը՝ մանկական խաղերի, երգերի, պարերի, թատրոնի միջոցով: 

Արևմտահայերենի դասընթացներին մասնակցությունն անվճար է: