image

«Արեւելք»-ը կայքէջում փոփոխություններ է արել

«Արեւելք»-ը կայքէջում փոփոխություններ է արել

«Արեւելք»-ը, որ արդի հայերենի երկու գրական ճյուղերով թողարկվող կայք է, այսուհետեւ լուրերը զետեղելու է համապատասխանաբար՝ Արեւմտահայերեն եւ Արեւելահայերեն բաժիններում, որպեսզի ընթերցողը հեշտությամբ ընտրի այն հայերենը, որով ուզում է կարդալ լուրը: 

Օրերս կայքը կբոլորի իր հիմնադրման երկու տարին. անցնող երկու տարվա ընթացքում  «Արեւելք»-ն աշխատել է լինել արագ, անկողմնակալ եւ հասանելի՝ մատը պահելով այսօր աշխարհի բաբախող սիրտը համարվող Մերձավոր Արեւելքի իրադարձությունների վրա:  Կայքի աշխատանքը շարունակվելու է նույն սկզբունքով: Այս ամբողջ ընթացքում վայելել ենք մեր ընթերցողների վստահությունն ու շարունակելու ենք հավատալ այդ նեցուկին:

Շնորհակալություն նաեւ «Արեւելք»-ի  իսկական բարեկամներին: 

 

 Գրեցեք մեզ ՝  arevelk1@gmail.com