image

Արամ Ա-ն պարգևատրել է աշխարհահռչակ դիրիժոր Վարդան Մելքոնյանին

Արամ Ա-ն պարգևատրել է աշխարհահռչակ դիրիժոր Վարդան Մելքոնյանին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա.-ն կաթողիկոսության «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշանով է պարգևատրել աշխարհահռչակ  հայ երաժիշտ, Մեծ Բրիտանիայի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորներից մեկին` Վարդան Մելքոնյանին: Այդ մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամլո դիվանից:   Լիբանանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, երեկ, Վարդան Մելքոնյանի ղեկավարությամբ   Բեյրութի «Կազինո դը Լուբան» կենտրոնում կատարել է հայ երաժշտի հեղինակած «Drake Passage» սիմֆոնիկ ստեղծագործությունը, որը նվիրված է Ցեղասպանության զոհերի հիշատակին և Բեյրութում հնչել է առաջին անգամ:  «Ցեղասպանությունը վերապրած հայերի սերնդից Վարդան Մելքոնյանը մեծացել է Լիբանանի հայկական որբանոցում, իսկ այսօր  համաշխարհային  իր փառքով ապացուցում է հայ ժողովրդի հոգևոր վերածնունդը»,-հնչել է Լիբանանում բազմաթիվ օտարերկրյա հյուրերի ներկայությամբ տեղի ունեցած շքեղ երաժշտական երեկոյի ընթացքում: