ԱՄՆ-ից Հայաստան է ժամանել արևմուտքում ճանաչված դաշնակահար, մեր հայրենակից Վարդան Օվսեփյանը: Նա մայիսի 22-ին համերգ կունենա Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, իսկ մայիսի 27-ին՝ KAMI ակումբում: Երաժշտի երևանյան այցի շրջանակներում, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) ուսանողների և երաժշտասերների համար միության գրասենյակում մայիսի 24-ին կազմակերպում է տաղանդավոր դաշնակահարի վարպետության դասընթացը:
Հայազգի դաշնակահար, կոմպոզիտոր Վարդան Օվսեփյանը բնակվում է ԱՄՆ-ում: Նա սովորել է Երեւանի պետական կոնսերվատորիայում, Էստոնիայի երաժշտության ակադեմիայում, Հելսինկյան ջազ կոնսերվատորիայում եւ Բերքլիի երաժշտական քոլեջում:
Համագործակցել է այնպիսի արվեստագետների հետ, ինչպիսիք են՝ Միք Գուդրիքը, Պիտեր Էրսկինը եւ Ջերրի Բերգոնզին: Այժմ դասավանդում ու վարպետության դասեր է անցկացնում մի շարք համալսարաններում ու փառատոններում: Թողարկել է 5 ձայնասկավառակ: