Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրը... Կառավարությանն են դիմել նաև հայրենադարձներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ... «Իրանի իրավիճակի հետ կապված հեշթեգները ստեղծվել են ԱՄՆ-ում, Անգլիայում եւ Սաուդյան Արաբիայում»... Աննա Ալեքսանյան. Արևմտահայ կնոջ տառապանքները ցեղասպանության տարիներին, վերապրում...
Ամենայն Հայոց Հայրապետը հյուրընկալեց N զորամիավորման սպաներին և նրանց ընտանիքներին
Ամենայն Հայոց Հայրապետը հյուրընկալեց  N զորամիավորման սպաներին և նրանց ընտանիքներին
26 June 2019 , 07:48

Հունիսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորաբար եկած  N զորամիավորման սպաներին և նրանց ընտանիքներին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից 2019 թվականը ընտանիքի տարի հռչակելու առիթով  ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության կազմակերպած «Քրիստոնյա ընտանիք՝ պաշտպանված հայրենիք» խորագրով միջոցառումների շրջանակներում  հայ սպաները և նրանց ընտանիքները հնարավորություն ունեցան այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ծանոթանալ թանգարաններում պահվող Հայ Եկեղեցու սրբություններին և եկեղեցական արվեստի պատմական արժեքավոր ցուցանմուշներին, որից հետո հանդիպում ունեցան Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԶՈԻ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը պետության պահպանման և հզորացման գործում կարևոր նկատեց Եկեղեցի-բանակ-ընտանիք կապը, անդրադարձավ հայ ընտանիքի առջև ծառացող մարտահրավերներին:

Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետը, ջերմորեն ողջունելով ուխտավոր զինվորականներին, գոհունակությամբ նշեց, որ ուրախ է Սուրբ Էջմիածնում համախմբված տեսնելու հայ սպաներին իրենց ընտանիքների ուղեկցությամբ: Նորին Սրբությունը փաստեց, որ Հայոց Եկեղեցին մշտապես եղել է հայ զինականի կողքին և զորակցել է նրա հայրենանվեր ծառայությանը՝ հայրենի սահմանները, հայ ընտանիքի խաղաղությունն ու անդորրը պահպանելու գործում:

Խոսելով քրիստոնեական արժեհամակարգի կարևորության և ընտանիքում այդ արժեքների պահպանման մասին՝ Վեհափառ Հայրապետը մասնավորապես արձանագրեց. «Մեր սահմանների ամրությունը մեր հայ ընտանիքն է: Փորձը ցույց է տվել, որ հսկայական տերություններ անհետացել են պատմության թատերաբեմից ոչ այն պատճառով, որ օտար զավթողներն եկել և ստրկացրել են նրանց, այլ այն պատճառով, որ նրանք բարոյական անկում են արել, կորցրել են իրենց արժեհամակարգը: Ահա թե ինչու է Եկեղեցին իր առաջնահերթ  քարոզչությունն ուղղում դեպի հայ ընտանիքը, որպեսզի այն ապրի Քրիստոսի Ավետարանով: Միայն այդպես է, որ մեր ժողովուրդը կշարունակի իր հաստատուն ընթացքը դարերի հավերժության մեջ»:

Ընդգծելով, որ Տիրոջ Խաչի զորությամբ են դարերի մեջ կերտվել հայոց հաղթանակները՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հավելեց, որ իր աղոթքներում մշտապես հայցում է Տիրոջ հաղթական Սուրբ Խաչի պաշտպանությունը հայ զինվորին: 

Նորին Սրբությունը նաև իր գնահատանքի խոսքն ուղղեց հայոց բանակի հոգևոր սպասավորներին՝ գնդերեցներին, քրիստոնեական պատգամներով հայ զինվորի կողքին լինելու և նրա ոգին ամուր պահելու համար:

Վերջում Գարեգին Երկրորդ Հայրապետը մաղթեց, որ հայ ընտանիքը, հայոց բանակն ու հայ ժողովուրդը հանապազ աճեն ու զորանան Աստծու սիրո մեջ:

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture