Պատերազմը մեզնից խլեց երիտասարդ արվեստաբան Ավետիս Ավետիսյանին. Մատենադարանի փոխտնօրեն

27 November 2020 , 18:46
Կարեն Մաթեւոսյան. Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն
Պատերազմը մեզնից խլեց երիտասարդ արվեստաբան Ավետիս Ավետիսյանին։ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ասպիրանտ էր, թեման՝ 17-19-րդ դդ. հայկական որմնանկարչությունը։ Գործն ավարտել էր, գարնանը պիտի դիսերտացիան պաշտպաներ... Բայց Հայրենիքի պաշտպանության կարիքն ավելի շուտ ծագեց, ու նա գնաց որպես կամավոր։ Սեպտեմբեր 29-ին Ավետիսի վերջին գրառումն է ՖԲ-ում` «Բարով մնաք. Մինչ հանդիպում. Հաղթելու ենք»։
Շատ ծանր է այս ամենը... Ես Ավետիսի հետ առնչվել եմ գիտական հարցերով, 2019-ին տպված՝ իմ խմբագրած «Հայկական որմնանկարչության» ժողովածուին երկու փայլուն հոդված տվեց։ Ուրախ էի, որ վերջապես մեր արվեստի այս սակավ ուսումնասիրված բնագավառը խոստումնալից հետազոտող ունի։ Այս լուսանկարը նույն թվականից է, նկարել եմ Աղջոց վանքի մոտ, երբ նա միացել էր մատենադարանցիներիս խմբին։ Մինչ այդ էլ, գրեթե բոլորը նրան ճանաչում էին, քանի որ օրերով մեր ընթերցասրահում էր։ Իր գործի իսկական նվիրյալ և պարկեշտ մարդ։ Միայն գրասենյակի գիտնական չէր, այլև սար ու ձոր չափչփող, հուշարձանների, քանդակների, որմնանկարների ամեն մի մանրամասն լուսանկարող, քննող ու... հայրենապաշտ...
Պատերազմը տանում է լավագույններին։ Եվ մենք կարող ենք, թող որ սրտի խորը ցավով, այս ամենը հասկանալ։ Սակայն ոչ ոք չի կարող Ավետիսի երկուսուկես տարեկան աղջկան բացատրել, թե ինչո՞ւ չի վերադառնում իր Պապան...
Լրահոս
Խապրիկ

2021-01-24 - Բրոդվեյի վերջին հայ աստղը հեռացել է կյանքից


2021-01-20 - Ջո Բայդենի կինը «Մարգարյան» պիտակով հագուստ է կրել

2021-01-20 - Մեծ հայրենասերի հիշատակին

2021-01-19 - «Հրապարակ»
Լուսանկար և պատմություն

2020-08-26 - Մուսալեռցիներ

2020-08-14 - 108 տարի առաջ կայացավ «Անուշ» օպերայի առաջնախաղը

2020-08-13 - Բախալ Հովհաննեսն ու նրա խանութը Խարբերդում

2020-08-08 - Հայ պատմաբանը՝ Բեյրութի ավերակներում

2020-05-25 - Ի՞նչ են խորհրդանշում «Սասունցի Դավիթ» արձանի մասերը

2020-05-24 - Վարդան Մամիկոնյանի հայտնի նկարի պատմությունը

2020-05-11 - Օշարակ վաճառողը` Խարբերդից. 1910 թ.

2020-04-29 - Հայ կանանց «ազգային» դիմակները՝ անկախ համաճարակներից

2020-04-21 - Ցեղասպանությունից փրկված որբերը գուլպա են գործում
Ի՞նչ Գրեցին
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա

2021-01-24 - Պէյրութի մէջ մահացած է Էւա Մէրտանեան-Տէր Արթինեան


2021-01-24 - Պրոտուէյի վերջին հայ աստղը հեռացած է կեանքէն

2021-01-19 - Ընտրութիններու յետաձգումը Փաշինեանի յօգուտ չէ

2021-01-19 - Ընտրութիններու յետաձգումը Փաշինեանի յօգուտ չէ

2021-01-07 - Հալէպ ծնած Կարօն՝ հայրենիքի նահատակ

2021-01-15 - Պէյրութի մէջ. «Քորոնա»ի հետեւանքով 2 երիտասարդ զոհեր
