«Ղարաբաղ կարպետ» ընկերությունը հայտնվել է անելանելի վիճակում

16 November 2020 , 19:34
Ադրբեջանա-թուրքական ագրեսիայով պայմանավորված շուրջ երկու ամիս է կասեցվել է «Ղարաբաղ կարպետ» ընկերության բնականոն գործունեությունը, տեղեկանում ենք ընկերությունից: Ընկերության ավելի քան 100 աշխատակից այս պահին կորցրել է աշխատանքը, բնակության վայրը: Ընկերության 14 աշխատակից իրենց ընտանիքներում ունեցել են զոհեր եւ վիրավորներ: Նահատակվել է ընկերության երկար տարիների աշխատակից Արսեն Մարտիրոսյանը:
Ընկած Շուշի քաղաքում ադրբեջանական ուժերի հսկողության տակ է անցել նաեւ «Ղարաբաղ կարպետ» ընկերության Շուշիի արտադրամասն իր ամբողջ գույքով, գորգերի եւ հումքի մնացորդով:
Ընկերությունը տեղեկացնում է, որ այս ամենով պայմանավորված, «Ղարաբաղ կարպետ» ընկերության ավելի քան 100 աշխատակից, արդեն երկրորդ ամիսն է՝ աշխատավարձ չեն ստացել, իսկ նրանց մեծամասնությունն այս պահին ժամանակավորապես, որպես տեղահանված, բնակվում են ՀՀ տարբեր քաղաքներում եւ գյուղերում:
Աշխատակիցների սոցիալական վիճակի նվազագույն իսկ բարելավման նպատակով ընկերությունը Երեւան քաղաքում վաճառքի է հանել 20 գորգ՝ գործված Շուշիիում, Ստեփանակերտում եւ Ճարտարում, որից առաջացած ամբողջ հասույթը տրամադրվելու է ընկերության աշխատակիցներին որպես սեպտեմբեր ամսվա աշխատավարձ: Գորգերը վաճառքի են հանվել գնից 30 տոկոս զեղչով:
Արցախյան ձեռագործ գորգերի վաճառքի հասցեն՝
Երեւան , Տաշիր առեւտրի կենտրոն, 4-րդ հարկ, Արցախյան խանութ-սրահ: Հեռ. 098 207585, 095 874757, 094 220770, 095185612

Լրահոս
Խապրիկ


2021-01-24 - Բրոդվեյի վերջին հայ աստղը հեռացել է կյանքից


2021-01-20 - Ջո Բայդենի կինը «Մարգարյան» պիտակով հագուստ է կրել

2021-01-20 - Մեծ հայրենասերի հիշատակին
Լուսանկար և պատմություն

2020-08-26 - Մուսալեռցիներ

2020-08-14 - 108 տարի առաջ կայացավ «Անուշ» օպերայի առաջնախաղը

2020-08-13 - Բախալ Հովհաննեսն ու նրա խանութը Խարբերդում

2020-08-08 - Հայ պատմաբանը՝ Բեյրութի ավերակներում

2020-05-25 - Ի՞նչ են խորհրդանշում «Սասունցի Դավիթ» արձանի մասերը

2020-05-24 - Վարդան Մամիկոնյանի հայտնի նկարի պատմությունը

2020-05-11 - Օշարակ վաճառողը` Խարբերդից. 1910 թ.

2020-04-29 - Հայ կանանց «ազգային» դիմակները՝ անկախ համաճարակներից

2020-04-21 - Ցեղասպանությունից փրկված որբերը գուլպա են գործում
Ի՞նչ Գրեցին
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա

2021-01-19 - Ընտրութիններու յետաձգումը Փաշինեանի յօգուտ չէ

2021-01-07 - Հալէպ ծնած Կարօն՝ հայրենիքի նահատակ

2021-01-15 - Պէյրութի մէջ. «Քորոնա»ի հետեւանքով 2 երիտասարդ զոհեր