image
Հրատապ լուրեր:

Նիժնի Նոկորոտի հայ քահանան կուսակցական նկատառումներով մերժած է մկրտութիւն կատարել

Նիժնի Նոկորոտի հայ քահանան կուսակցական նկատառումներով մերժած է մկրտութիւն կատարել

Ռուսիոյ եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմի, Նիժնի Նովկորոտի եկեղեցական համայնքի հոգեւոր հովիւ Սեբէոս քահանայ Ղալաչեանը հրաժարած է մկրտութիւն կատարել ՔՊ-ական Նարեկ Գրիգորեանի կնքահայրութեամբ։ Ստիպուած եղած են եկեղեցւոյ մէջ այլ կնքահայր ընտրել, որ մկրտութիւնը կատարուի։

«Անչափահասի հոգեւոր ընթացքի պատասխանատուն իր կնքահայրն է։ Սա է կնքահօր դերը, միայն՝ լինելու հոգեւոր ծնող, հոգեւոր դաստիարակ, հոգեւոր օրինակ եւ հոգու փրկութեան պատասխանատու։ Ես չգիտեմ՝ մեզ ծանօթ կնքահայրերից քանիսն են այս մտքով գալիս եկեղեցի։ Յանուն ճշմարտութեան, պէտք է նշել, որ յաճախ մենք էլ շատ չենք քննում նրա ճշմարիտ քրիստոնեայ լինելու հանգամանքը՝ խոնարհաբար մտածելով, որ մենք չէ, որ պիտի դատենք, քննենք»,-տեղի ունեցածէն ետք ըսած է Սեբէոս քահանայ Ղալաչեանը։

Ան ընդգծած է՝ «բայց պէտք է քննել»։

«Ժամանակն է, որ մենք մի կանոն ունենաք, որի համաձայն, մենք կ՚որոշենք, տուեալ անձնաւորութիւնը, որքան էլ կ՚ասի ես հայ եկեղեցու զաւակ եմ, անունը չեմ ուզում տալ նման զաւակաների ոչ բարով, որոնք քանդում են մեր տունը... անկախ նրանից, որ ինքը կը վկայի՝ ինքը քրիստոնեայ է, դեռ պէտք է ճշդել»,-ըսած է Տէր Սերոբը։

«Ես արգելեցի իրեն դառնալու կնքահայր։ Ես առաջարկեցի սիրով կնքել այդ բալիկին, արժանացնել սուրբ մեռոնով օծման, կատարել քառասունքի կարգը, բայց մի պայմանով, եթէ կնքահայրը կը լինի գոնէ յարգալից, պատկառանքով լցուած մի անձնաւորութիւն, որն ընդունում է Հայաստանեաց առաքելական եկեղեցու նուիրապետական կարգը, ով ընդունում է, որ ես բազում մեղքերով հանդերձ ունեմ  առաքեալներից ինձ հասած այդ իշխանութիւնը մկրտելու, կնքելու, օրհնելու, հաղորդութիւն տալու եւ այսպէս շարունակ։ Անշուշտ միջադէպ տեղի ունեցաւ, հնչեցին անպարկեշտ խօսքեր, այդ պատգամաւորը բազում անգամ կրկնեց՝ թող ների ինձ Վեհափառ Հայրապետը, բոլոր նրանք, ովքեր կը լսեն ինձ, հնչեցնելով Վեհափառի աւազանի անունը՝ նա ինձ խոստացաւ, որ պարանոցից բռնած Վեհափառին պէտք է Վեհարանից դուրս շպրտի։ Ես ունէ՞ի իրաւունք թոյլ տալու, որ նա կնքահայր լինէր։ Արդեօք ես իրաւունք ունէ՞ի թոյլ տալու այդ ոչ պատգամաւորին՝ կրելու այն պատիւը, որ կրում է կնքահայրը հայոց եկեղեցում։ Թող պատասխանի ինձ»,-ըսած է Տէր Սեբէոսը: