ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում հայերի բազմահազարանոց խմբեր փողոց են դուրս եկել և, հավաքվելով այդ քաղաքում Ադրբեջանի հյուպատոսության շենքի դիմաց, բողոքել Ադրբեջանի սկսած պատերազմի դեմ, տեղեկանում ենք Լոս Անջելեսից: Նրանք դատապարտել են նաև Թուրքիայի միջամտությունն այս պատերազմին:
Ցուցարարները ծածանել են Հայաստանի ու Արցախի դրոշները, երգել ՀՀ հիմնը:
Ակցիան կազմակերպել է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական ֆեդերացիան, նշվում է, որ նախորդ անգամների պես ադրբեջանական հակադարձություն չի եղել: