image

Լոս Անջելեսում հայերը բողոքի ցույց են կազմակերպել Ադրբեջանի հյուպատոսության դիմաց

Լոս Անջելեսում հայերը բողոքի ցույց են կազմակերպել Ադրբեջանի հյուպատոսության դիմաց

ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում հայերի բազմահազարանոց խմբեր փողոց են դուրս եկել և, հավաքվելով այդ քաղաքում Ադրբեջանի հյուպատոսության շենքի դիմաց, բողոքել Ադրբեջանի սկսած պատերազմի դեմ, տեղեկանում ենք Լոս Անջելեսից: Նրանք դատապարտել են նաև Թուրքիայի միջամտությունն այս պատերազմին:

Ցուցարարները ծածանել են Հայաստանի ու Արցախի դրոշները, երգել ՀՀ հիմնը: 

Ակցիան կազմակերպել է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական ֆեդերացիան, նշվում է, որ նախորդ անգամների պես ադրբեջանական հակադարձություն չի եղել: