Անիտա Հախվերդյան.
Բեյրութում շատերդ եղած կլինեք, իմ ընկերներից ոմանք ծնվել են, որոշները դեռ ապրում եմ այս չքնաղագույն քաղաքում: Եթե դեմ չեք, ես կարճ կկապեմ իմ Բեյրութի մասին:
Բեյրութը աղմուկ է առաջին հերթին:
24 ժամ անդադար, փոփոխվող դեցիբելներ: Լուսադեմի մթնշաղին 5-ի կողմերը սկսվում է հացի աղմուկը. աղմուկով բացվում եմ փռերի մետաղական դռները, բյորեկ ու կրուասան առաքողների մոպեդների վնգոցները: Կարելի ասել քաղաքը արթնանում է, բայց այս այս քաղաքը չի էլ քնում: Բեյրութը կազմ պատրաստ ամեն գիշեր զվարճանում է. ինքնամոռաց պարելով ու երգելով: Մշտական խցանումների մեջ վարորդների ազդանշանի ու արաբերենով՝ ականջին «խ» ու «հ» բաղաձայնների ծփանքով ողողված գոռոցները: Իսկ ինձ համար քաղաքին բնորոշ աղմուկը, դա վարագույրների ձայնն է: Բոլոր պատշգամբներն ունեն արևից ու մշտական քամուց, քաղաքը սարի վրա է սփռված, պաշտպանիչ ծանր վարագույրներ: Քամին խփվում, փոկում ու սկսում է խաղալ՝ առաջացնելով բարձր ու տարօրինակ աղմուկ:
Իսկ ծովը, ա՜խ էդ ծովը, դժգոհելով քաղաքի ժայռապատ լանդշաֆտից ունիսոն բոլոր ձայներին 24 ժամ զարկում ու զարկում է ափին:
Բեյրութը փյունիկի պես է, կրակներից միշտ կարողացել է դուրս գալ վերածնված:
Եզակի, շատախոս ու անասելի գեղեցկուհի, ուժ քեզ:
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսուիլ