Ան, մասնաւորապէս, նշած է. «Ես բարձրաձայնում եմ այս մասին ոչ թէ քուէարկութեան արդիւնքների, այլ քուէարկութեան նման արդիւնքների հիմնական պատճառից անհագստացած:
Համաշխարհային բանկի (դրամատան) հետազօտութեան համաձայն, Հայաստանում կրթական աղքատութեան մակարդակը 35 տոկոս է: Սա նշանակում է, որ 10 տարին չլրացած իւրաքանչիւր 3-րդ աշակերտը չի կարող սահուն կարդալ եւ հասկանալ տարիքին համապատասխան տեքստը (գրութիւնը): Վրաստանում այդ ցուցանիշը 13,8 % է, իսկ Ատրպէյճանում 23,3%:
Բացի այդ, Հայաստանում երեխաների մօտ 7 տոկոսը չի յաճախում դպրոց:
Հենց սա է մեր խորքային խնդիրներից մէկը: Ներկայիս իշխանութիւնները կրթուած մարդկանց կարիք չունեն, բարձորակ մարդկային ռեսուրսների անհրաժեշտութիւն չկայ: Անկիրթ մարդկանց աւելի հեշտ է մոլորեցնել եւ մանիպուլացնել:
Սա նաեւ երկարատեւ պարտութիւնների հիմքն է դնում։ Միշտ բարձր կրթական մակարդակով ու մարդկային ներուժով Հայաստանը այսօր կորցնում է այդ կապիտալը (դրամագլուխը)։ Այս ցուցանիշներով կերտուում է վաղուայ Հայաստանի նկարագիրը. եւ այն խորապէս մտահոգիչ է։
Կրթութեան համակարգի վիճակն այսօր դառնում է զանգուածային միգրացիայի (գաղթի) հիմնական պատճառներից մէկը: Շատ հայեր դեռ կարեւորում են իրենց երեխաների համար որակեալ կրթութիւնը եւ ուստի այն փնտռում են Հայաստանից դուրս:
Միշտ աւելի հեշտ է ապահովել պոպուլիստական տեսարաններ , քան իրականացնել խորքային բարեփոխումներ եւ ճշգրիտ ամենօրեայ կառավարում: Վերջինիս բացակայութեան պատճառով կարող է ոռոգման ջուր չլինել, եւ բերքը կարող է չորանալ: Եւ կրկին մեղաւորը կը լինեն նախկինները: