image

Ուրախություն է, երբ պարտավոր չես արաբերեն խոսել, այստեղ բոլորը հայերեն են խոսում. Թալին Նալբանդյան

Ուրախություն է, երբ պարտավոր չես արաբերեն խոսել, այստեղ բոլորը հայերեն են խոսում. Թալին Նալբանդյան

Սիրիահայ Թալին Նալբանդյանն ընտանիքի հետ Հայաստան է տեղափոխվել մինչեւ Սիրիայի պատերազմը: Ընդամենը ութ տարեկան է եղել, ուստի շատ հեշտ է եղել հարմարվել նոր միջավայրին, քանի որ, ինչպես ասում է, Սիրիայում առանձնապես ընկերներ չուներ եւ ընկերներ է ձեռք բերել հենց Հայաստանում: Հայաստանի իր հասակակակիցների մեջ նկատել է համարձակություն, նախաձեռնելու ունակություն, ահա ինչու ինքն էլ շատ երիտասարդ տարիքում նախաձեռնել է իր գործը, որը դարձել է եկամտի աղբյուր: Սեր ունենալով նկարչության հանդեպ, նա սկսել է նկարել մարդկանց մարմինների վրա՝ ստեղծելով մարմնի նախշերի ինքնատիպ լուծումներ:

Թալինը միաժամանակ բարձրագույն կրթություն է ստացել հայրենիքում, մի քանի լեզվի է տիրապետում:

Սիրիահայ երիտասարդ աղջկա մասին՝ Հանրային հեռուտաընկերության պատրաստած տեսանյութում.