Հունիսի 23-ին, ժամը 16:00-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կկայանա գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմաննի դասախոսությունը: «Վատիկանը և Հայոց ցեղասպանությունը» խորագրի ներքո պատմաբանը կներկայացնի Հռոմի Սուրբ Աթոռի արխիվներում կատարած իր ուսումնասիրության արդյունքները Հայոց ցեղասպանության հետ կապված փաստաթղթերի վերաբերյալ: