image

Վարչապետի եւ իր կնոջ պտոյտ-այցը դէպի Կիւմրի (Լուսանկարներ)

Վարչապետի եւ իր կնոջ  պտոյտ-այցը դէպի Կիւմրի (Լուսանկարներ)

ՀՀ վարչապետի տիկին Աննա Յակոբեան իր դիմատետրեան էջին լուսանկարներ հրապարակած է, ուր ան կը զբօսնէ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ եւ տարբեր ուտեստներ կը համտեսէ: 

Լուսանկարներէն կ'երեւի, որ անոնք կարկանդակ եւ եգիպտացորեն կ'ուտեն դուրսը, սրճարանն են, այնուհետեւ հանրային խանութներ:

«Ժողովուրդ ջան,

Մենք ոչ միայն զբօսնում ենք մեր տարբեր քաղաքներում, այլեւ կարկանդակ ու եգիպտացորեն ենք վայելում, խանութներից առեւտուր ենք անում, սրճարաններում ենք լինում եւ այլն եւ այլն։ Պարզապէս՝ միշտ չէ, որ դուք մեզ նկատում էք»,- գրած է ան: