image

Ծանր է գլուխս

Ծանր է գլուխս

Ծանր է գլուխըս, գլուխըս ծա՜նր է, 

Եւ ծանրութիւնից նա ընկղմում է, 

Ընկղմում է նա յատակն անդունդի, 

Փարում անընդհատ՝ շունչին տենչալի։

 

Սակայն այս անգամ, էլ հնարք չկար 

Շնչելու օդն իր, օդն իր անապակ,

Որ ողջ իր կեանքին՝ կեանք էր պարգեւած։ 

Կեա՜նք, ի՞նչ կեանք,

Ամէն մի րոպէ զինք խեղդո՜ղ մի կեանք։

 

Ու ծանրութիւնն այս՝ ծանր էր այս անգամ 

Իմաստի՛ց աւել...

Իմաստն էլ արդէն իմաստաւորուած՝

Սիրոյ փոխարէն՝ տարտ էր պատճառել։

 

Երազ ճամբէքին ննջած, դեռ անմեռ, 

Ծանըր գլուխըս լոկ փնտռում է տէր, 

Ի զուր է քունից նրան արթնացնել, 

Քանզի խոր քունից նա չի յագեցել։

 

Ոչ կանաչ աշխարհ, ոչ կապոյտ երկինք, 

Չեն բալասանում տարտըն իմ գլխին, 

Իր ինչի՞ն է պէտք դուրս գալ անդունդից՝ 

Երբ անգութ մարդիկ, թոքերով հսկայ, 

Խլո՛ւմ են օդը իր քիթի տակից, 

Ամբարում՝ օ՜դն իր, օդը ուղեղից։

 

Վա՜յ, գլուխըս իմ, ինչ օրի ինկար, 

Այս դիմակ կեանքում ի՜նչ օրեր տեսար, 

Քո ինչի՜ն է պէտք արթնանալ նորից, 

Որ սուտի՞ց վայլես ժպիտն աշխարհիս, 

Երբ աշխարհն իսկ սո՛ւտ հմայքով դէմքի՝ 

Անգին աչքերիդ՝ անքո՜ւն հոգ տալիս։

 

Տալիս է նաեւ անկե՜ղծ մի խրատ,

«Դու յաղթի՛ր կեանքին որ ապրես հանդարտ», 

Միթէ պէ՞տք է քեզ հանդարտ կեանք ապրել, 

Երբ հանդարտ կեանքն իսկ մուրացկան դարձել...

 

Որբ ես դու թէեւ, անտէր ու ատակ, 

Ինչպէս լեռը քո հեռուն՝ մե՜ն մենակ, 

Լաւ է, պահում ես քո անեղծ հուսկ շունչ, 

Որ պատմես նրան կեանքըդ անշըշունջ, 

Դէմ հսկայ թոքին, ու խորթ աշխարհին, 

Որ ծանրութիւնըդ տաս քո՛ հսկային։

 

Ափսո՜ս,

Ափսոս որ գլխուս խոկը աւարտեց, 

Նա իր սրտումը վերջին շունչ քաշեց, 

Արդէն հի՜ն կեանքում ուրիշ սիրտ չունէր, 

Արդէն իր սիրտն էլ՝ սրտում տեղ չունէր...

 

Կայլակ

«Ոսկէ Օրէնքը» գիրքէն

 

 

 

Կայլակ

Կայլակ

ԿԱՅԼԱԿ Բուն անունով Մկօ Փանոսեան: Ծնած է 1974...