image
Հրատապ լուրեր:

Բարեւեք Սիրիայից եկած պապիկին, նա դրանից լավ է զգում․․․

Բարեւեք Սիրիայից եկած պապիկին, նա դրանից լավ է զգում․․․

Ձեռնարկատեր Բակուր Մելքոնյանը գրում է․

«Մենակ նկարին մի նայեք, մի հատ սա կարդացեք)...

Տնից դուրս եմ գալի, տեսնեմ մեր տան դիմաց մի պապիկ փողոցը ավլում ա։ Մտքումս ասում եմ էս թաղապետարանը ինչի՞ ա մենակով էս պապիկին հանձնարարել փողոցը մաքրի, ֆորմա էլ չի տվել։ Անցնում ա մի քանի օր, էլի եմ տեսնում մեր Նորք֊Մարաշում մենակով փողոցը մաքրելուց, հետո մի օր էլ տեսնում եմ խաչմերուկն ա կարգավորում, սվետաֆոռը չի աշխատում, խցանում ա, էս պապին էլ օգնում ա խցանումը վերանա։ Վերջը, հաջորդ անգամ տեսնելուց մոտենում եմ իրեն.

֊Ողջույն պապի, ո՞նց ես։

Պապին շատ ոգևորված ու առույգ ձայնով ողջունում ա, ասում ա որ շատ լավա, հարցնում ա իմ որպիսությունը։ Ասում եմ.

֊Լավ եմ պապի, հլը ինձ ասա որտե՞ղ ես աշխատում...

Ու ըստեղ ինչ ա պարզվում, պարզվում ա պապին ոչ մի տեղ էլ չի աշխատում, ինքը միայնակ Սիրիայից եկած պապի ա, ով ապրում ա մեր Նորքի ծերանոցում, հարազատներ չունի, իրեն ոչ ոք իրա արած աշխատանքի համար չի վարձատրում, ինքը ուղղակի որ պարապ չմնա ցերեկները, դուրս ա գալիս ու փողոցներն ա մաքրում, մարդկանց ա օգնում...

Մտածում եմ սրանից հուզիչ ու հավես բան էլ երբ կարա՞ լինի, բայց էլի եղավ)։ Էս վերջերս թոռնիկս բրդուճ ա սարքում, կինս հարցնում ա էդ ու՞մ համար ես սարքում, ճուտս էլ թե` պապիկի։ Մտածում եմ, այ մարդ ես բրդուճ չեմ ուզել ու էս խի ճստոս, որ ինձ արդեն միշտ անունով ա դիմում, Բակուրի տեղը պապի ասեց, ասում եմ.

֊Սիրտս բայց ես բրդուճ չեմ ուզել...

Ասում ա.

֊Քո համար չի Բակուր, Հակոբ պապիի համար ա, ինքը բրդուճ շատ ա սիրում:

Պարզվեց Հակոբ պապին մեր պարտեզում ա, օգնում ա մերոնց քաղհան անելուն, պարտեզը մշակելուն, ասում եմ.  

֊Հակոբ պապի արի նկարվենք քեզ քցեմ Ֆեյսբուք, օքեյ ես՞...

֊Ինչ ուզում ես արա))),֊ ուրախ ժպտալով պատասխանում ա Հակոբ պապը։

Հ. Գ. Եթե Հակոբ պապին Նորք֊Մարաշի փողոցներում, մասնավորապես Հովսեփյան֊Արմենակյան խաչմերուկի մոտերքը տեսնեք, պարզապես ջերմ բարևեք, ինքը դրանից իրեն լավ ա զգում»: