Ժիրայր Սեֆիլյանը եղբայրը՝ Լիբանանում բնակվող ոսկերիչ Թորոս Սեֆիլյանը լիբանանահայերին կոչ է ուղղել՝ դրամահավաք կազմակերպել և օգնել «Սասնա ծռեր» խմբավորման անդամների ընտանիքներին: Թորոս Սեֆիլյանը հրապարակել է իր հեռախոսահամարը՝ առաջարկելով կապվել անձամբ իր հետ: Սեֆիլյանը կոչը տարածել է սոցիալական ցանցերում՝ «Հայկական վերածնունդ» շարժման անունից: