Ցաւով տեղեկացանք Տեղ գիւղի սահմանային հատուածում ադրբեջանական սադրանքի պատճառով ապրիլի 11-ին սկսուած փոխհրաձգութեան մասին, որի հետեւանքով ունենք զոհեր եւ վիրաւորներ:
Մեր վշտակցութիւնն ենք բերում մեր հերոս զաւակների ծնողներին ու հարազատներին` աղօթելով, որ Բարեգութն Աստուած երկնային լուսեղէն Իր օթեւաններում խաղաղութեան մէջ հանգչեցնի նրանց արդար հոգիները:
Շուտափոյթ ապաքինում ենք մաղթում վիրաւորներին` հայցելով Տիրոջ հովանին եւ զօրակցութիւնը Հայոց բանակի հրամանատարներին եւ զինուորներին:
Հայրենեաց պաշտպան մեր քաջարի զաւակների սխրանքները միշտ արիութեամբ կ'ոգեշնչեն մեր ժողովրդին` աննկուն ոգով անառիկ ու անվտանգ պահելու տէրունապարգեւ մեր հայրենիքը եւ մեր անկախ պետականութիւնը:
Թող յաւէտ օրհնութեամբ ապրի արդարների յիշատակը:
Վշտակցութեամբ`
ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ