image

Տասներկու խորհուրդ հայերէն գրողին

Տասներկու խորհուրդ հայերէն գրողին

Ոճաբանական

Տասներկու խորհուրդ արդի հայ գրողին.

  1. Տօնական այս օրերուն

Մի՛ ըսէք ու գրէք՝

--Սուրբ ԾնունդՍուրբ Ծննդեան:

Այլ ըսէք ու գրեցէ՛ք՝

--Ծնունդ  կամ Սուրբ ծնունդ, Սուրբծննդեան:

Ճիշդ ինչպէս՝ Սեւ ծով, Սեւծովեան:

Մի՛ ըսէք ու գրէք՝

--Նոր Տարի,

Այլ ըսէք ու գրեցէ՛ք՝

--Նոր տարի:   Նաեւ՝ Ամանոր, Ամանորեայ...

 

2. Ձեր յօդուածը երկու համակարգչային էջէ աւելի թող չըլլայ. այլապէս  միշտ  պիտի վտանգուի Ձեր պայծառ մտքի արգասիքի ընթերցումը:

***Նախընտրելի է կէտադրական նշան մը բնաւ չգործածել, քան թէ սխալ գործածել զայն: Ուստի, խուսափեցէ՛ք անկէ, եթէ բոլորովին վստահ չէք անոր ճիշդ գործածութեան:

***Խուսափեցէ՛ք ըսելէ ու գրելէ՝

--ասիկա, ատիկա, անիկա,

Այլ ըսէ՛ք ու գրեցէ՛ք՝

--այս, աս, սա, այդ, այն:

3. Խուսափինք կրաւորական բայերէ՝ ի նպաստ  չէզոք  եւ ներգործական բայերու:

Մի՛ ըսէք ու գրէք՝

--Պոլիսը գրաւուեցաւ Սուլթան Ֆաթիհի կողմէ:  

Այլ ըսէ՛ք ու գրեցէ՛ք՝  

--Սուլթան Ֆաթիհ գրաւեց Պոլիսը: 

4.  Ենթական չկրկնենք էական բային հետ:

Չըսենք ու չգրենք՝

--Այս խնձորը համով խնձոր է:

Այլ ըսենք ու գրենք՝

--Այս խնձորը համով է:

Կամ՝ 

--Համով խնձոր է այս:

 

5. Խուսափինք անորոշ դերբայէն՝ ի նպաստ բայանուններու:

Մի՛ ըէսք ու գրէք՝ 

--Նախագահ մը ընտրելը դժուարացաւ:

Այլ ըսէ՛ք ու գրեցէ՛ք՝

--Նախագահի մը ընտրութիւնը դժուարացաւ:

Մի՛ ըսէք ու գրէք՝

--Կողմերը մօտ են  զինադադար կայացնելու(ն):

Այլ ըսէ՛ք  ու գրեցէ՛ք՝

--Կողմերը մօտ են զինադադարի (մը) կայացումին:

 

6. Խուսափինք որոշիչ յօդով օժտելէ յատուկ անունները:

Մի՛ ըսէք ու գրէք՝

--Գերմանիան կ’ուզէ, որ Ուքրանիան պարտուի: 

    Փութինը եւ Էրտողանը համաձայնեցան: 

Այլ  ըսէք ու գրեցէք՝ 

--Գերմանիա կ’ուզէր, որ Ուքրանիա պարտուի:

  Փութին եւ Էրտողան համաձայնեցան:

 

7. Նախընտրել եզակին յոգնակիէն:

Մի՛ ըսէք ու գրէք՝

--Ան տաբատներ գնեց շուկայէն:

Այլ ըսէ՛ք ու գրեցէ՛ք՝

--Ան տաբատ գնեց շուկայէն: 

Մի՛ ըսէք ու գրէք՝

--Թորոսն ու Մարկոսը այցելութիւններ տուին Կիրակոսին ու Մակարոսին:

Այլ ըսէ՛ք ու գրեցէ:ք՝

--Թորոսն ու Մարկոսը  այցելութիւն տուին  Կիրակոսին ու Մակարոսին::

Մի ըսէք ու գրէք՝

--Օդանաւերը ժամերով թռիչքներ կատարեցին:

Այլ ըսէք ու գրեցէ՛ք՝

--Օդանաւերը ժամերով թռիչք կատարեցին:

 

8. Հոն ուր կարելի է՝ նախընտրել ա յօդակապը  ե-էն:

Մի՛ ըսէք ու գրէք՝

-- այցեգին, այցեգիր, այցետոմս:

Այլ ըսէ՛ք  ու գրեցէ՛ք՝ 

--այցագին, այցագիր, այցատոմս:

 

9. Ել, իլ եւ ալ լծորդական տարբերակներու պարագային միշտ նախընտրել ել-ը՝

--ելլել/ելլալ,           գտնել/գտնալ,   խրխնջել/խրխնջալ թուիլ/թուալ

--մռնչել/մռնչալ,    վրնջել/վրնջալ, երեւիլ/երեւալ

 

  1. Խուսափինք կրկնակի մակբայներէ:

Չըսենք ու չգրենք՝ անպայմանօրէն, ուղղակիօրէն:

Այլ ըսենք ու գրենք՝ անպայման, ուղղակի:

***Մ՛ի գրէք՝

--ամրան, ձմրան, լերան, դրան, մատրան,

Այլ գրեցէ՛ք՝

--ամռան, ձմռան, լեռան, դռան, մատռան. նախընտրաբար՝ մատուռին:

 

             11. Չհոլովել ինքզինք(ս) դերանունը, որ հայցական է եւ չի հոլովուիր:

Մի՛ ըսէք ու  գրէք՝

--ինքզինքս           -ինքզինքիս                         -ինքզինքէս          -ինքզինքովս...

Այլ ըսէ՛ք ու գրեցէք՝

--ինքզինքս,          -ես իմ         - ես ինծի          -ես ինձմէ             -ես ինձմով

--մենք մեզ            -մենք մեր   -մենք մեզի      -մենք մեզմէ   -մենք մեզմով

--դուք ձեզ             -դուք ձեր    -դուք ձեզի       -դուք ձեզմէ   -դուք ձեզմով

--իրենք զիրենք   -իրենք իրենց    (նոյն)         -իրենք իրենցմէ   -իրենք իրենցմով:

 

12. Որեւէ օտար յատուկ անունի մէջ,-- կը շեշտենք՝ մէ՛ջ,-- չգրել է եւ օ տառերը, այլ գրել մի՛միայն ե եւ ո. օրինակ՝ Տը Կոլ, Պոտլեր, Մարսել, Ռոպեր, Լեյեն, Նեմեսիս, Պրոմեթէ եւ այլն՝ յարգելով հանդերձ այլ  անուններու պատմական ուղղագրութիւնը:

Եւ Տէր  ընդ Ձեզ,  ընդ ամենեսեանդ:

Շնորհաւոր Նոր տարի եւ Սուրբ ծնունդ:

Երջանիկ տարիներ աշխարհին, Հայաստանին, բոլորին ու բոլորիս:



Արմենակ Եղիայեան

armenag@gmail.com