Այսօր Վիեննայում գումարվելու է Սիրիայի ճգնաժամի հարցով վեհաժողով, որին մասնակցելու են 13 երկրների պատվիրակություններ: Չորս տարի ընթացող սիրիական պատերազմից հետո Վիեննայի վեհաժողովը քննարկելու է պատերազմը դադարեցնելու եւ քաղաքական լուծումներ գտնելու բոլոր հնարավոր տարբերակները: Վեհաժողովին մասնակցում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի Միացյալ Արաբական Էմիրությունների, Կատարի, Հորդանանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Եգիպտոսի եւ Իտալիայի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչները:
Ըստ ՄԱԿ-ի տվյալների, 2011 թվականի մարտից Սիրիայում ընթացող զինված հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 250 հազար մարդ։ Ռուսաստանը, Սիրիայի նախագահի խնդրանքով, սեպտեմբերի 30-ից սկսել է ավիահարվածներ հասցնել Սիրիայում «Իսլամական պետության» օբյեկտներին։