Քիչ առաջ սիրիական կառավարական ուժերը պաշտոնապես հայտարարեցին 8 օր Խանասերի պաշարված ճանապարհի ազատագրման լուրը: Խանասերը սիրիական կառավարական ուժերի եւ նրանց դաշնակիցների համար կենսական նշանակություն ունեցող մատակարարման ուղի էր, որի պաշարմամբ Հալեպում վիճակը վերջին շրջանում ծանրացել էր: Մեծ մտավախություն կար, որ սիրիական կառավարական ուժերը կկորցնեին ցամաքային այդ ճանապարհը, ինչը ճակատագրական կարող էր լինել իշխանությունների համար: Այս պահին Խանասերը ականազերծվում է, վաղը ճանապարհը կհայտարարվի բաց եւ ապահով: