image
Հրատապ լուրեր:

Իսրայէլի բանակը կը վերահսկէ Կազայի հատուածի 77%-ը

Իսրայէլի բանակը կը վերահսկէ Կազայի հատուածի 77%-ը

Գազայի հատվածի կառավարության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Իսրայելի բանակն այժմ վերահսկում է Գազայի հատվածի 77%-ը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Asharq Al-Awsat պարբերականը։

«Տեղեկատվությունները և վերլուծությունները ցույց են տալիս, որ Իսրայելի օկուպացիոն բանակը փաստացի վերահսկողություն է հաստատել Գազայի հատվածի ընդհանուր աշխարհագրական տարածքի 77 տոկոսի նկատմամբ՝ թե՛ ցամաքային ներխուժումների, թե՛ բնակելի տարածքներում օկուպացիոն ուժերի տեղակայման, թե՛ հարկադիր վտարման քաղաքականության միջոցով», - նշվել է հայտարարության մեջ։

ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունը (UNRWA) հայտնել է, որ երկու ամսվա ընթացքում Գազայի հատվածում սպանվել է ավելի քան 950 երեխա։

«Գազայի երեխաներն անհավանական տառապանքներ են ապրում», - նշվել է հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ, Գազայի առողջապահության նախարարության տվյալներով, անկլավում զոհերի թիվը մոտենում է 54 000-ի։ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից իրականացված ռազմական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը հասել է 53 939-ի, իսկ վիրավորների թիվը՝ 122 797-ի։

Axios լրատվական կայքը հաղորդել է, որ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը վարչապետ Բենիամին Նեթանյահուին ավելի վաղ զգուշացրել էր, որ Գազային մարդասիրական օգնության արգելափակումը կհանգեցնի Իսրայելի մեկուսացման դաշնակիցներից։