image

Սիրիահայ հրուշակագործը պատմում է, թե ինչպես է պատրաստում արևելյան ամենահամեղ քաղցրավենիքը. տեսանյութ

Սիրիահայ հրուշակագործը պատմում է, թե ինչպես է պատրաստում արևելյան ամենահամեղ քաղցրավենիքը. տեսանյութ

Երևանում հաստատված սիրիահայ հրուշակագործ Գևորգ Բերեջիքլյանը պատմում է, թե ինչպես  է պատրաստում համեղ արևելյան քաղցրեղենները:

Սիրիական պատերազմի պատճառով արդեն երեք տարի Երևանում ապրող ձեռներեցը պարապ չի մնացել. նա գործի է դրել իր 32 տարվա արհեստը: Գևորգ Բերեջիքլյանը կարծում է, որ աշխատասեր մարդու համար, ուր էլ լինի՝ աշխատանք ու օրվա հաց վաստակելու հնարավորություն միշտ էլ կա: Նա արդեն խանութ ունի Երևանում, որտեղ ընտանիքի արտադրանքն են վաճառում՝ մոտ 40-50 տեսակ տարբեր հրուշակեղեն:  

Մանրամասները՝ տեսանյութում.