Լուսանկարում աշխարհահռչակ հայ երգիչ Շառլ Ազնավուրն է՝ թուրքական կինոյի աստղ, բալետի պարուհի,երգչուհի Լեյլա Սայարի հետ: Երկու աստղերի հանդիպմանը ժամանակին անդրադարձել են թուրքական թերթերը: Չնայած Ազնավուրի կենսագրության մեջ չի նշվում Թուրքիայում լինելու փաստը, բայց երգիչը խոստովանել է, որ երկու անգամ եղել է Թուրքիայում, որից մեկ անգամը երգել է Թաքսիմի հրապարակում գտնվող գիշերային ակումբներից մեկում՝ շրջապատված թուրք հայտնի մարդկանցով: Ազնավուրը Լեյլա Սայարի հետ հանդիպել է 1963 թվականին, երբ իր նվագախմբի ուղեկցությամբ Թաքսիմի քաղաքային խաղատանը երգել է ամբողջ գիշեր:
Թուրքական կինոյի եւ երաժշտության աստղ Լեյլա Սայարը կյանքից հեռացել է 2016-ին՝ 77 տարեկանում, Ազնավուրը՝ 2018-ին՝ 94 տարեկանում: