Ղարաբաղի յանձնումը կատարուած է երկու փուլով: Այս մասին այսօր հրաւիրուած մամուլի ասուլիսի ժամանակ յայտարարած ՀՀ երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանը: «Առաջին փուլը 2018-2020թթ.-ին, միւսը 2020 թ.-ից յետոյ՝ մինչեւ 23թ.-ի սեպտեմբեր»,- նշած է ան:
«Յիշեցման կարգով, ինչ է արել 2018 թ.-ին վարչապետը. արհամարհել է 2019 թ.-ի ընդունելի առաջարկ եւ ըստ էութեան ասաց, որ ինքը սկսում է զրոյական կէտից, սա նշանակում է, որ միջնորդներին ասում է, որ դուք ով էք, ես եկել եմ, ինչ կ՚ուզեմ, դա էլ կը բանակցեմ եւ ըստ էութեան բանակցային գործընթացը մտցուեց փակուղի, յետոյ ասաց՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, որը կոչ էր պատերազմի:
Սա բերեց պատերազմ, պարտուելուց յետոյ կինոյի ոչմիթիզական ռեմբոն դարձաւ աշխարհաքաղաքական Գիքոր:
Առաջին սխալը մեծամտութիւնը, հաշուարկներ չանելու կարողութիւնը եւ արկածախնդրութիւնն է: Երկրորդ կոպիտ սխալը եղել է Պրահայում, որով Հայաստանը ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում»,- նշած է Քոչարեան: