image

Ռոբերտ Քոչարյանի մոր հոգեհանգիստը` այսօր, Երևանում

Ռոբերտ Քոչարյանի մոր հոգեհանգիստը` այսօր, Երևանում

Այսօր ժամը 18:00-ին Երեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի կունենա ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոր` Էմմա Օհանյանի հոգեհանգիստը:   Ռոբերտ Քոչարյանի մայրը  հեռացել է կյանքից  երեկ`  89 տարեկանում:

Էմմա Օհանյանը ծնվել է 1926 թ. Հադրութի շրջանի Հադրութ ավանում։ Ավարտել է Երևանի անասնաբուժական ինստիտուտը։ Աշխատել է Լենինավանի գիտափորձարարական բազայում, որպես գիտաշխատող, այնուհետև` Ստեփանակերտի տարածքային փորձարարական կայանում` ավագ գիտաշխատող։

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի  հայրը` Սեդրակ  Քոչարյանը,  մահացել է 1977 թվականին: