image

Երևանում 13 սիրիահայ ընտանիքի օգնություն տրամադրվեց. հաջորդը կստանան դեկտեմբեր ամսին տեղափոխվածները

Երևանում 13 սիրիահայ ընտանիքի օգնություն տրամադրվեց. հաջորդը կստանան դեկտեմբեր ամսին տեղափոխվածները

Օրերս «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակակական կազմակերպության «Փրկէ կեանք մը» ծրագրի շրջանակում IDeA հիմնադրամի աջակցությամբ Հայաստան ժամանած սիրիահայերին տրամադրվեց ֆինանսական օգնություն: «ՀԱԼԷՊ» կազմակերպությունից տեղեկանում ենք, որ Ֆինանսական աջակցություն ստացավ 13 ընտանիք, թվով 23 հոգի։

Հաջորդիվ ֆինանսական աջակցություն կստանան IDeA հիմնադրամի աջակցությամբ դեկտեմբեր ամսին Հայաստան տեղափոխված սիրիահայերը:

Հիշեցնենք՝ որ 2016թ-ի հոկտեմբերի 15-ին IDeA հիմնադրամը, տարածելով հայտարարություն սիրիահայերի իրավիճակի վերաբերյալ, իր աջակցությունն է հայտնել նաև Հայաստան տեղափոխվել ցանկացող սիրիահայերին: IDeA հիմնադրամի այս նախաձեռնությունն իրականացվում  է «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Փրկէ կեանք մը» ծրագրի շրջանակում՝ նեցուկ կանգնելով պատերազմական Սիրիայից Հայաստան գալ փափագող անձանց: