Օրերս «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակակական կազմակերպության «Փրկէ կեանք մը» ծրագրի շրջանակում IDeA հիմնադրամի աջակցությամբ Հայաստան ժամանած սիրիահայերին տրամադրվեց ֆինանսական օգնություն: «ՀԱԼԷՊ» կազմակերպությունից տեղեկանում ենք, որ Ֆինանսական աջակցություն ստացավ 13 ընտանիք, թվով 23 հոգի։
Հաջորդիվ ֆինանսական աջակցություն կստանան IDeA հիմնադրամի աջակցությամբ դեկտեմբեր ամսին Հայաստան տեղափոխված սիրիահայերը:
Հիշեցնենք՝ որ 2016թ-ի հոկտեմբերի 15-ին IDeA հիմնադրամը, տարածելով հայտարարություն սիրիահայերի իրավիճակի վերաբերյալ, իր աջակցությունն է հայտնել նաև Հայաստան տեղափոխվել ցանկացող սիրիահայերին: IDeA հիմնադրամի այս նախաձեռնությունն իրականացվում է «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Փրկէ կեանք մը» ծրագրի շրջանակում՝ նեցուկ կանգնելով պատերազմական Սիրիայից Հայաստան գալ փափագող անձանց: